Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

ՀՀ-ն ՌԴ քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի պահանջված երկիր է. ՌԴ պաշտոնյան՝ ՀՀ առողջապահության նախարարին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետի հատուկ ներկայացուցիչ Արֆենյա Տեր-Մինասովայի և ՌԴ ԱՊՀ երկրների և տարածաշրջանների վարչության ԱՊՀ երկրների բաժնի պետ Տատյանա Մուդրովայի հետ:

Ինչպես aroxjblog.am-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են համագործակցության հնարավոր ոլորտները` գլխուղեղի կաթվածների բուժման ծրագրից մինչև վերականգնողական թերապիա և ուռուցքաբանություն:

«Արֆենյա Տեր-Մինասովան վստահեցրել է, որ Հայաստանը Ռուսաստանի քաղաքացիների համար առողջապահական տուրիզմի առումով պահանջված երկիր է:

Նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հոկտեմբերի 5-7-ը Հայաստանում նախատեսված ուռուցքաբանական ֆորումին: Իսկ ռուսական կողմն Անահիտ Ավանեսյանին հրավիրել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու հոկտեմբերի 25-27-ն անցկացվելիք «Առողջության միջազգային 10-րդ ֆորումին». նախատեսվում է առաջիկա ծրագրերի ճանապարհային քարտեզի քննարկում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ պատվիրակության ներկայացուցիչներն իրենց ցավակցությունն են հայտնել նաև Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով մարդկային կորուստների համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook