Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՀՀ-ում կստեղծվի գերիատրիայի (ծերաբուժության) ինստիտուտ. Արթուր Թորոսյան

   Առողջ ծերություն ունենալու համար հարկավոր են նաև համապատասխան մասնագետներ: Ամբողջ աշխարհում արդեն վաղուց տարածված է գերիատրիան՝ ծերաբուժությունը, որը զբաղվում է տարիքային հիվանդությունների ուսումնասիրմամբ, պրոֆիլակտիկայով և բուժմամբ։ Հայաստանում, որի բնակչության մոտ 13 տոկոսը տարեցներն են, բժշկության այս ուղղության մասին նոր են սկսում խոսել:

  Դեկտեմբերի 21-ին «Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիա» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկումը ուղղված էր հենց գերիատրիայի ինստիտուտի ստեղծմանը: Ասոցիացիայի նախագահ Արթուր Թորոսյանի խոսքով՝ տարեցների կյանքի որակը բարձրացնելու, նրանց ավելի որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար գերիատրիայի ներդրումը պարտադիր քայլ է:

«Հայաստանում գերիատրիայի զարգացման համար անհրաժեշտ է մի շարք միջոցներ ձեռնարկել, առաջին հերթին համապատասխան մասնագետներ պատրաստել, քանի որ այսօրվա դրությամբ այդպիսիք հանրապետությունում պարզապես չկան։ Ապագա գերիատրների վերապատրաստումը հարկավոր է կազմակերպել արտերկրում, նաև Հայաստան հրավիրել արտերկրի մասնագետներին, որոնք թրեյնինգներ կիրականացնեն տեղացի բժիշկների համար»,-համոզված է նա:

 Բժիշկ-գերիատրների կարիք կա ոչ միայն ծերանոցներում, այլ նաև պոլիկլինիկաներում՝ որպես առողջության ապահովման առաջնային օղակ։ Նրանք զբաղվելու են 65 և ավելի տարեկան անձանց բուժմամբ, անհրաժեշտության դեպքում նաև վերահսկելու են նեղ մասնագետների բուժումները։ Չի բացառվում, որ հետագայում նեղ մասնագիտացմամբ ծերաբույժներ էլ հայտնվեն, որոնք կբուժեն ոչ թե ծերությունը, այլ կապահովեն առողջ և երջանիկ ծերություն:

25592061_545229309162139_6151607054228342574_n

25542475_545230445828692_8878165386718626389_o

25587209_545230589162011_8080156137291881701_o

25588073_545229292495474_4886368066748879627_o

Նյութի աղբյուրը՝ aroxjblog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook