Saturday, April 20, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

ՀՀ ֆլորայում տարածված դեղաբույսերի բուժիչ հատկությունները

Դեղաբույսերի բուժիչ հատկությունների մասին հայ մատենագրության մեջ առաջին գրավոր վկայությունն է թողել Եզնիկ Կողբացին, իսկ որպես դեղամիջոցներ օգտագործել են Մխիթար Հերացին և Ամիրդովլաթ Ամասիացին։

ՀՀ ֆլորայում տարածված դեղաբույսերը կարելի է խմբավորել մարդու օրգանիզմի վրա ունեցած առավելագույն ներգործությամբ.

240px-Adonis_ramosa3

 Սիրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում գործածվող դեղաբույսերից են կուժկոտրուկը, ծխաբույսը, եղեսպակը, մատնոցուկը, գազը,

Նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում՝ շիկատակը, սև բանգին, կատվախոտը, դաղձը և այլն։

Image_2001Շիկատակը (մահամորմ, լուսնի ծաղիկ) մորմազգիների ընտանիքի բազմամյա թունավոր խոտաբույս է: Հայտնի է 4, ՀՀ-ում՝ 2 տեսակ՝ մահամորմը և կովկասյան շիկատակը: Առավել տարածված է կովկասյան շիկատակը՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերի անտառային շրջաններում՝ 700–1800 մ բարձրություններում:
Արմատները բազմաթիվ են, խոշոր: Ցողունը կանգուն է (բարձրությունը՝ 0,6–2 մ): Ծաղիկները մեկական են, կախված, սովորաբար՝ դարչնամանուշակագույն կամ կարմրագորշ: Տերևները մուգ կանաչ են, խոշոր, ձվաձև, հերթադիր: Պտուղը սև, փայլուն հատապտուղ է: 
Արժեքավոր դեղաբույս է. բոլոր մասերը պարունակում են ալկալոիդներ, ատրոպին, հիոսցիամին, սաթաթթու և այլն: Արմատների և տերևների մզվածքն ու թուրմն օգտագործվում են ստամոքսի խոցի, բրոնխային հեղձուկի, պարկինսոնյան հիվանդության և այլ դեպքերում:
Մահամորմի ծաղիկները գորշամանուշակագույն են, ցողունները՝ մերկ, թխակապույտ: Վեգետացիայի շրջանը երկար է: Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Արյան բարձր ճնշումն իջեցնող միջոց են սխտորը, հովվամաղախը, մորենին, ընկուզենին և այլն։

Միզամուղ հատկություն ունեն կուժկոտրուկը, կռատուկը, ճարճատուկը, դաշտային ձիաձետը, գիհին, եգիպտացորենը և այլն։

Լեղամուղ են մասրենին, կանթեղախոտը, անթառամը, գաղձը և այլն։

 Ստամոքսի հիվանդությունների դեպքում օգտագործում են տուղտը, նշենին, հորթալեզուն, ոսկեհազարուկը, հոնը, մատուտակը, եզան լեզուն, խատուտիկը:

275px-Centaurium_erythraea_(flowers)Ոսկեհազարուկգետնալեղի, բոգազգիների ընտանիքի միամյա, երկամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Տերևներն  ամբողջական են, ծաղիկները՝ բազմածաղիկ ծաղկաբույլերով, պսակը՝ երկար խողովակաձև, վարդագույն կամ սպիտակ։ Պտուղը գլանաձև տուփիկ է։ Հայտնի է 40-50 տեսակ (տարածված ամենուրեք), Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունում՝ 7։ Առավել տարածված է ոսկեհազարուկ հովանոցայինը, երկամյա բույս է, 10-40 սմ բարձրությամբ, թույլ ճյուղավորված արմատով և արմատամերձ տերևների վարդակով։ Ծաղիկները վառ վարդագույն են, ձուլաթերթ ծաղկաբույլերով, սերմերը մանր են, անկանոն, կլորավուն, դարչնագույն։ Ծաղկում է ամռանից մինչե աշուն։ Դեղաբույս է, պարունակում է գլիկոզիդներ և ալկալոիդներ, պատրաստուկներն (թուրմ, եփուկ) օգտագործում են որպես ախորժաբեր, մարսողությունը կանոնավորող միջոց։

10 գ չոր հումքը եփել մեկ բաժակ ջրում 15 րոպե տևողությամբ: Խմել 1/2 ճաշի գդալ, օրական 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ:

Շնչառական ուղիների հիվանդությունների դեպքում՝ տուղտը, խուլեղինջը, դաղձը, ուրցը, տատրակը և այլն։

Քրտնաբեր հատկություններ ունեն ազնվամորին, թանթրվենին, լորենին և այլն։ Ցավամոքիչ են ընձախոտը, շիկատակը, սև բանգին, կակաչը, արջընկույզըև այլն։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook