Wednesday, April 24, 2024
Նորություններ

Հղիության ընթացքում նկատվող անհարմարությունները

Նորմալ հղիության ընթացքում կարող են դիտվել անհարմարություններ,որոնք հիմնականում վտանգավոր չեն:

*Սրտխառնոց և փսխում` առավոտյան ժամերին` պայմանավորված է հորմոնալ փոփոխություններով:
Արավոտյան մինչև անկողնուց վեր կենալը կերեք մի կտոր չոր հաց կամ թղվածքաբլիթ:
Խորհրդակցեք բժշկի հետ,եթե փսխումը տևում է 3 ամսից ավելի:
*Հոգնածություն` երբեմն պայմանավորված է լինում սակավարյունությամբ:
Դիմեք Ձեր բժշկին:Օրվա ընթացքում հանգստացեք բավարար չափով:
*Այտուց`թեթև այտուցները  նորմալ երևույթ է:Քնելիս պառկեք ձախ կողքի վրա,որպեսզի կարգավորվի արյան շրջանառությունը:Մի ընդունեք միզամուղներ առանց բժշկի հետ խորհրդակցելու:
*Փորկապություն` ընդունեք  բջջանք պարունակող սնունդ`րարմ կամչորացրած մրգեր,բանջարեղեն,հատկապես սև սալորաչիր և թուզ:Սնունդ ընդունելուց առաջ  խմեք  մեկ բաչակ ջուր:Խուսափեք լուծողական ընդունելուց, առանց բժշկի հետ խորհրդակցելու:
*Հաճախամիզություն` նկատվում է հղիության առաջին և վերջին եռամսյակում:Պատճառը մեծացով պտղի ճնշումն է միզապարկի վրա:

Վտանգավոր նշանները հղիության ընթացքւմ
               Անհապաղ դիմել բժշկի
 
**Արյունահոսություն` հղիության վաղ շրջանում կարող է վիժման նշան հանդիսանալ
**Ցավ որովայնային կամ կոնքային`ստորորովայնային ցավերը հղիության վաղ շրջանում` մինչև 16 շաբաթական, կարող են վկայել արտարգանգային հղիության մասին: Ցավը կարող է լինել` վիժման,վաղաժամ ծննդաբերության, արգանդի լարվածության  առաջին նշանը, որը պտղի մոտ կարող է թթվածնաքաղց առաջացնել:
**Ուժեղ գլղացավ
**Գլխապտույտ`կարող է ծանր սակավարյունության, կամ այլ լուրջ  հիվանդության նշան լինել:
**Պտղաջրերի վաղաժամ արտահոսք:
**Պտղի շարժումների փոփոխություն`խիստ շարժունակություն  կամ շարժումների բացակայություն:Սովորաբար պտուղը  1 ժամվա ընթացքում  շարժվում է 3-ից  5 անգամ:
**Բարձր ջերմություն` 38 աստիճան `կարող է վտանգավոր վարակի նշան լինել:

  
Ապրեք  Առողջ

պատրաստեց՝  Ա Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook