Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հղիության ընթացքում չի կարելի արևայրուք ընդունել

Սիրելի՛ ապագա մայրիկներ, եթե դուք սիրով արևային լոգանքներ էիք ընդունում նախկինում, հղիության ընթացքում պետք է իմանաք, որ դա կարող է բացասաբար ազդել երեխայի վրա: Երկար ժամանակ արևի տակ մնալով՝ հղի կինը կարող է արևահարվել, ջրազրկվել, բացի այդ՝ կարող են նաև այրվածքներ առաջանալ, իսկ այս ամենը կարող է բացասաբար ազդել երեխայի վրա:

Հղիներին խորհուրդ է տրվում երկար ժամանակ չմնալ արևի ուղիղ ճառագայթների ներքո։ Ցանկալի է ընդհանրապես դուրս չգալ տանից, երբ դրսում կիզիչ արև է, և, իհարկե, հարկավոր է հնարավորինս շատ ջուր խմել: Հղիներին խորհուրդ է տրվում խուսափել նաև սոլյարիից, որը անվտանգ չի համարվում: Երկար ժամանակ սոլյարի հաճախելու արդյունքում կանանց օրգանիզմը ստանում է չափազանց մեծ քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթներ, և այդ քանակությունը ավելի մեծ է, քան միջերկրածովյան արևայրուքը՝ ամենաարևոտ օրերին:

Նյութի աղբյուրը՝ hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook