Thursday, April 25, 2024
Նորություններ

Հյուսիսային պողոտայում պայթյունից տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն

Պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 8 տուժած։ Կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի գլխավորությամբ հիվանդանոցում բոլոր տուժածներն անցել են անհրաժեշտ հետազոտություն, տրամադրվում է բժշկական օգնություն։

Տուժածներից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Աղջկանան, այս պահին վիրահատում են։

Մյուսների վիճակը գնահատվում է կայուն։ Բժշկական օգնությունն արագ և պատշաճ կազմակերպելու նպատակով անմիջապես հիվանդանոց են եկել նաև բուժական գծով փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը, ինչպես նաև բոլոր առաջատար մասնագետները։

Տուժածներից 3-ը ՀՀ քաղաքացիներ են, 2-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետության, 3-ը Ռուսաստանի Դաշնության։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook