Thursday, April 25, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հնագույն Բաբելոն քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հնագույն Բաբելոն քաղաքը, որը գտնվում է ներկայիս Իրաքի տարածքում, ներառել է Համաշխարհային ժառանգության ցանկում: Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության հանձնաժողովի թվիթերյան էջից:

Նշվում է, որ նման որոշում ընդունվել է Բաքվում՝ համաշխարհային ժառանգության հանձնաժողովի 43-րդ նստաշրջանի ժամանակ:
Բաբելոնը Հին Միջագետքի քաղաքներից է եղել՝ հին աշխարհի կարևորագույն կենտրոններից մեկը: Այն եղել է Տիգրիս և Եփրատ գետերի ստորին ավազանում մ.թ.ա. 1894-539 թվականներին գոյություն ունեցած Բաբելոնի թագավորության մայրաքաղաքը:

Քաղաքի՝ 10 ² կմ տարածքով ավերակները գտնվում են Իրաքի մայրաքաղաք Բաղդադից 90 կմ դեպի հարավ:

img_3744_slide-6b53600232d81844eff1806355dec33c4a5e739f-s800-c85 DSC07531

Նյութը` tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook