Thursday, April 25, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Հոգեբանը նշել է՝ ինչ խնդիրների կարող է հանգեցնել հույզերը մշտապես զսպելը

Հաճախ անտարբերություն ցուցաբերելն ու հույզերը զսպելը կարող է բացասաբար անդրադառնալ հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա։ Այս մասին 5-tv.ru-ի հետ զրույցում ասել է հոգեբան, նյարդաբան Էրստեյա Դեյսը։

Մասնագետի խոսքով՝ անտարբերությունը կարող է հանգեցնել դեգրադացման։ Զգացմունքները զսպելու պատճառ կարող են դառնալ սթրեսն ու տևական լարվածությունը։ Հաճախ մարդիկ ավելի զուսպ են դառնում ծնողների խստության պատճառով, քանի որ վերջիններն արգելում են զգացմունքներն արտահայտել։

«Նախորդող գերլարվածությունը, մշտապես պարտավորվածության զգացումով ապրելը հանգեցնում է նրան, որ մարդը դադարում է ցանկանալ որևէ բան։ Հոգեկանի այդ գործառույթներն աստիճանաբար ատրոֆիայի են ենթարկվում, և մնում է միայն կենսական ակտիվությունը», – նշել է հոգեբանը։

Ինչպես հավելել է մասնագետը, զսպվածության ու անտարբերության պատճառով կարող են տարբեր հիվանդություններ զարգանալ։ Դեյսի խոսքով՝ նման դեպքերում մարդկանց մոտ հաճախ են ախտորոշվում աղեստամոքսային տրակտի կամ սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ։

«Սթրեսային իրավիճակներում արտազատվում է կորտիզոլ, ադրենալին, թիրոքսին։ Հենց սա էլ իրենց հույզերը կառավարել չիմացող երեխաների մոտ դառնում է սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի, ներքին օրգանների արյան մատակարարման խանգարման և երկարատև դեպրեսիվ վիճակների զարգացման պատճառ»,- եզրափակել է մասնագետը։

tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook