Thursday, April 18, 2024
Նորություններ

Հովհաննես Մանվելյանը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով

ՀՀ առողջապահության գլխավոր նյարդաբան Հովհաննես Մորիսի Մանվելյանը ՀՀ Անկախության տոնի առթիվ պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, բժշկագիտության եւ կրթության բնագավառներում ներդրած ավանդի համար Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նյարդաբանության վիրաբուժության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Մորիսի Մանվելյանին պարգեւատրել Մխիթար Հերացու մեդալով»:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook