Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հորդանանի արքայադուստրը այցելել է բժշկական հաստատություններ

ԵՊԲՀ-ի հրավերով եռօրյա այցով Երևանում գտնվող Հորդանանի արքայադուստր, Քաղցկեղի վերահսկման միջազգային միության (Union of International Cancer Control) նորընտիր նախագահ Դինա Մայրեդի բժշկական հաստատություններ այցելությունները վաղ առավոտից մեկնարկեցին «Մուրացան» հիվանդանոցային համալիրից:
Դինա Մայրեդին ներկայացվեցին Քիմիաթերապիայի կլինիկայի և այլ բաժանմունքների հնարավորություններն ու հագեցվածությունը: Արքայադուստրը զրուցեց բուժանձնակազմի և պացիենտների հետ: Դինա Մայրեդի կապը քաղցկեղի դեմ պայքարի հետ ունի իր պատճառը: Նրա տղայի մոտ, ով արդեն համալսարանում է սովորում, երկու տարեկանում քաղցկեղ էր հայտնաբերվել: Արքայադուստրը, ներկայացնելով իր օրինակը, ընդգծեց, որ հատկապես սկզբնական փուլում հիվանդության դեմ պայքարը դյուրին չէ, բայց այն հաջողվեց հաղթահարել՝ շնորհիվ չնահանջող պայքարի: «Բոլոր մայրերի համար դժվար է, երբ երեխան քաղցկեղ ախտորոշումն է ունենում, և ես որևէ բանով չեմ տարբերվել և ունեցել եմ բոլոր այն խնդիրները, որոնք ունենում են ծնողները նման դեպքերում»,- նշեց Դինա Մայրեդը: 17991495_1933671140199753_5998733850827137062_o
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ բժշկական համալսարանը նախաձեռնողականություն է դրսևորել միանալու արքայադստեր ղեկավարած՝ քաղցկեղի դեմ պայքար իրականացնող UICC կազմակերպությանը:
Աշխարհի խոշոր այս կառույցը՝ UICC-ը, միավորում է 155 երկրի 950 կազմակերպություն: Ռեկտորի գնահատամբ՝ կարևոր է, որ չարիք հանդիսացող այս հիվանդությունը հաղթահարելիս՝ աշխարհի բոլոր երեխաներն ունենան հավասար պայմաններ:
Այցի ընթացքում Դինա Մայրեդը սեփական փորձով լավ հասկանալով քաղցկեղի դեմ պայքարի բարդությունները՝ ոչ միայն քաջալերում էր ծնողներին՝ ներկայացնելով հիվանդության բուժման հուզական կողմը, այլև խոսում էր բուժման նորագույն հնարավորությունների մասին, որոնք առկա են այսօր Հայաստանում:
Քաղցկեղի վերահսկման միջազգային միության նախագահն այցելեց նաև ՀՀ ԱՆ Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, շրջեց բաժանմունքներում:
Այնուհետև, «Հերացի» ավագ դպրոցում մասնակցեց ծառատունկի, ինչպես նաև ներկա գտնվեց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքին լազերային նորագույն սարքի նվիրատվության միջոցառմանը:
Նշենք, որ ապրիլի 28-ին ԵՊԲՀ-ում կմեկնարկի քաղցկեղը հաղթահարած մարդկանց նվիրված կոնգրեսը, որին նա հանդես կգա «Քաղցկեղը վարակիչ չէ, սերն է վարակիչ» թեմայով զեկույցով:

18076608_1933669693533231_8379366297998306538_o 18076986_1933669743533226_6479910344385701396_o 18077370_1933670313533169_1427006623489937387_o (1)

18121504_1933669706866563_6106285672524659252_o 18121553_1933669900199877_726970826248656896_o

Leave a Reply

x Close

Like Us On Facebook