Thursday, April 25, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հունաստանն այսօրվանից մի շարք երկրներից ժամանողների համար չեղարկել է կարանտինը

Հունաստանն այսօրվանից մի շարք երկրներից ժամանող զբոսաշրջիկների համար հանում է կարանտինային սահմանափակումները, հայտնում է Greek City Times-ը։

Մինչև մայիսի 14-ին զբոսաշրջության սեզոնի բացումը, Հունաստանը հանում է պարտադիր կարանտինային սահմանափակումները ԵՄ Շենգեն գոտու երկրներից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Արաբական Միացյալ Էմիրություններից և Սերբիայից ժամանող զբոսաշրջիկների համար։

Քաղաքացիական ավիացիոն մարմնի հաղորդած տվյալների համաձայն՝ եթե զբոսաշրջիկը ստացել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման հավաստագիր կամ վերջին 72 ժամվա ընթացքում ձեռք է բերել կորոնավիրուսային թեստի բացական պատասխանը հաստատող փաստաթուղթ, ապա կարող է մուտք գործել երկիր։

Վերոնշյալ երկրներից բացի այլ որևէ երկրից Հունաստան մուտք գործել ցանկացող զբոսաշրջիկները նույն պայմաններով կարող են երկիր մուտք գործել մայիսի 14-ից հետո։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook