Saturday, April 20, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի

Եգիպտոսում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Այս մասին  «Արմենպրես»ը տեղեկացավ ՀՀ արտաքին գործերի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջից:

Դեսպանությունը մշտական կապի մեջ է վերոհիշյալ քաղաքացիների, ինչպես նաև՝ փոխադրող ընկերության հետ և ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար։

Եգիպտոսում ՀՀ դեսպանության թեժ գիծն է՝ +20 120 705 0580:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook