Tuesday, April 23, 2024
Նորություններ

Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին լուրը կեղծ է եղել.tert.am

Հռոմի պապի մոտ կորոնավիրուսի ախտորոշման մասին լուրը կեղծ է եղել: Բրիտանական The Independent պարբերականը հայտնել է, որ իր կայքէջը կոտրել են և կեղծ տեղեկություն հրապարակել:

Ինչպես հաղորդում է govoritmoskva.ru-ն, սրբազան քահանայապետի մոտ իսկապես վիրուս կա, բայց ոչ COVID-19-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Հռոմի պապը «թեթև հիվանդության» պատճառով չեղարկել էր առաջիկա մի շարք պաշտոնական միջոցառումների և պատարագի անցկացումը Հռոմում:

Նշենք նաև, որ ավելի վաղ МСМ News-ը կեղծ տեղեկություն էր հրապարակել Հռոմի պապի՝ կորոնավիրուսով վարակված լինելու մասին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook