Thursday, April 18, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Հռոմում զբոսաշրջիկներին արգելել են զբոսնել մերկ իրանով և կախել սիրային կողպեքներ

Իտալիայի մայրաքաղաքի քաղաքային խորհուրդը նորացրել եւ ընդլայնել է զբոսաշրջիկների համար սահմանված արգելքների ցուցակը, ընդ որում նորմաների մի մասը թվագրված է 1947 թվականով: Այդ մասին հայտնել է Independent-ը:
Իտալիայի մայրաքաղաքի իշխանությունները տղամարդկանց արգելել են հանրության մեջ քայլել մերկ իրանով, ինչպես նաեւ «սիրային կողպեքներ» կախել կամուրջների բազրիքներին: Բացի դրանից, այժմ չի կարելի աղտոտող ուտելիք գործածել հանրաճանաչ տուրիստական տեսարաժան վայրերի մոտ՝ ինչպիսին է, օրինակ՝ Տրեւի շատրվանը:
Որոշ խոշորագույն տուրիստական օբյեկտների, օրինակ՝ Վատիկանի թանգարանի կամ Կոլիզեյի հերթերում տեղերի վաճառքն այժմ օրենքից դուրս է: Հռոմի իշխանությունները խիստ տուգանքներով են սպառնում նրանց, ում կբռնեն քաղաքային շատրվաններում լողանալիս:
Իսկ Իսպանական սանդուղքում այժմ աստիճաններին չի կարելի քսվել ճամպրուկների անիվներով. դրանք զբոսաշրջիկներն ստիպված կլինեն կրել:
Այդ նորմաների խախտման համար սպառնում են մինչեւ 450 եվրո տուգանքներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook