Thursday, March 28, 2024
ՀայտարարություններՆորություններ

Հստակեցվում են ուռուցքաբանության ոլորտում համագործակցության քայլերը

Դեռ այս տարվա փետրվարին ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ Փարիզի Գյուստավ Ռուսսի ուռուցքաբանության ինստիտուտի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Էգերմոնտի գլխավորած պատվիրակության հանդիպման արդյունքում երկարատև համագործակցության պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Այսօր նախարարն ընդունել է ինստիտուտի միջազգային համագործակցության գծով ղեկավար Սերժ Բոնաթիեին, ֆինանսական տնօրեն Ստեֆան Ստեֆանյանին և «Գրուպ Ռիլիզ»-ի նախագահ Ռենի Մաքինաջյանին։ Լևոն Ալթունյանը ֆրանսիական կազմակերպության ներկայացուցիչներին ծանոթացրել է Հայաստանում ուռուցքաբանական ծառայության վերջին տարիների զարգացումները, ներկայիս իրավիճակը, ինչպես նաև առկա խնդիրները։ IMG_2308Հստակեցվում են ուռուցքաբանության ոլորտում համագործակցության քայլերը
Բարձր գնահատելով Հայաստանում ուռուցքաբանության ծառայության զարգացմանն ուղղված աջակցության պատրաստակամությունը` նախարարը շեշտել է, որ ճիշտ ուղով ընթանալու համար անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե որ կետից է սկսվելու առաջընթացքը։ Սերժ Բոնաթիեին նշել է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ փետրվարին կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիական բրենդը և Գյուստավ Ռուսսիի մենեջմենտը Հայաստան բերելու պայմանավորվածությունը պարտադրում է եղած հնարավորություններն առավելագույն արդյունավետությամբ օգտագործել։ Նրա խոսքով` որոշ երկրներում ժամանակակից սարքավորումներով շքեղ ուռուցքաբանական հիվանդանոցներ կան, սակայն շատ հիվանդներ նախընտրում են բուժվել Գյուստավ Ռուսսի ինստիտուտում։ Ֆրանսիացի մասնագետի գնահատմամբ գաղտնիքը կառավարման և բուժման ճիշտ կազմակերպման մեջ է։ Հենց այդ հմտություններն էլ ցանկանում են բերել Հայաստան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման ընթացքում քննարկել Գյուստավ Ռուսսիի հետ Հայաստանում ուռուցքաբանության զարգացմանն ուղված համագործակցության հստակեցված քայլերը, որոնք մշակման փուլում են։ Լևոն Ալթունյանը ֆրանսիական բրենդի մուտքը կարևորել է Հայաստանում ուռուցքային հիվանդությունների բուժման արդյունավետությունն ապահովելու տեսանկյունց։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook