Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Հրաշալի միջոցներ ճարպակալման դեմ

timthumbԲույսի այլ անվանումներն են` մառոլ, աղցանախոտ, կաթնուկ: Անփոխարինելի սննդամթերք է գեր մարդկանց համար,այն կարգավորում է մարսողությունը, կանխանգելում է աթերոսկլերոզի և թոքերի  քաղցկեղի զարգացումը:

Աղցանախոտ` խմել թարմ հյութը:

Եգիպտացորեն` 10գրամ առէջաթելերը եփել 2 բաժակ ջրում, թրմել, քամել, ստացված եփուկը խմել 2 օրվա ընթացքում:

Կաղամբ` խմել թարմ հյութը:

Բեկտենու արմատը60գրամ, խատուտիկի արմատը, մաղադանոսի, հոռոմ-սամիթի պտուղները, անանուխի տերևները 20-ական գրամ փոշիացնել,խառնել միմյանց:  2 ճաշի գդալ բուսահումքի վրա լցնել 0.5 լիտր  եռացրած ջուր, թրմել 30 րոպե, քամել: Խմել   առավոտյան միանգամից:

275px-oduvanchiki1024_768 Խատուտիկի արմատը պարունակում է տրիտերպենային միացություններ, B-սիտոստերին, մինչև 40% ինուլին, մինչև 3% կաուչուկ, ճարպայուղ, որը պարունակում է գլիցերիդներ, դառը գլիկոզիդ տարաքսացին, խեժ, կալիումական և կալցիումական աղեր: Կաթնահյութը պարունակում է լակտուցերոլ, կաուչուկ, խոլին, ասպարագին, սապոնիններ, օրգանական թթուներ, խեժ, իսկ տերևները` ճարպ, պարաքսանթին, կարոտինոիդներ, A, B1, B2, C, PP վիտամիններ, խոլին, թիրոզին, քիմիական տարրերից` երկաթ, կալցիում, մանգան, ֆոսֆոր: Բուժման նպատակով օգտագործում են ամբողջ բույսը, սակայն հիմնականում արմատը:

Միջին Ասիայում տերևների թարմ հյութը օգտագործում են սակավարյունության, կրծքացավերի և ընդհանուր թուլության ժամանակ, ինչպես նաև որպես լուծողական, իսկ կաթնահյութը` գորտնուկների վերացման համար: Չինական ժողովրդական բժշկության մեջ բույսն օգտագործվում է որպես ջերմ իջեցնող, օրգանիզմը տոնուսավորող և քրտնամուղ միջոց: Այն նշանակվում է վատ ախորժակի, ֆուրունկուլյոզի և ավշահանգույցների բորբոքումների ժամանակ: Գտնում են, որ տերևները, ներքին ընդունման ձևով, ավելացնում են ծննդկանի կաթը, նվազեցնում ինտոքսիկացիան օձի կծելու դեպքում, իսկ արտաքին ձևով` օգտագործում են վերքերի բուժման համար: Չեխական բժշկության մեջ դեղաբույսն օգտագործում են լեղուղիների հիվանդությունների և շաքարախտի ժամանակ: ՈՒկրաինական ժողովրդական բժշկության մեջ արմատն օգտագործվում է լյարդի հիվանդությունների, մաշկային պզուկների, էկզեմայի, ֆուրունկուլյոզի, փորկապության և թութքի ժամանակ: Համարվում է որպես մարսողությունը դրդող, թեթև լուծողական, ”արյունը մաքրող” և խուխամուղ միջոց: Տարբեր ժողովուրդների կենսափորձից նշվում է, որ դեղաբույսն ունի նաև արյունահոսությունը դադարեցնող, ճիճվամուղ, արյան կազմը լավացնող, քրտնամուղ, քնաբեր և հանգստացնող, գորտնուկները, ոտքերի կոշտուկները և սուսանակը բուժող հատկություններ:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook