Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ձմեռային դիետա․ մրգային բեռնաթափում

Մրգային բեռնաթափում տոներից հետո. մի քիչ ամառ՝ հունվարին

Մոնոմթերքով բեռնաթափումը տարածված միջոց է ավելորդություններից արագ եւ արդյունավետ ազատվելու համար: Ամենայն հավանականությամբ՝ մեծ քանակությամբ միրգ եք պաշարել. ահա եւ պետք եկան:

«Հոլանդական բեռնաթափում»

Սրա համար անհրաժեշտ են բուրավետ, նարնջագույն մանդարիններ: Հավանաբար հենց գույնի պատճառով է այս դիետան նման անվանում ստացել: Օրվա ընթացքում կարող եք անսահմանափակ քանակությամբ մանդարին ուտել՝ համեստ սննդակարգին հավելելով միայն չգազավորված ջուր. օրական հարկավոր է միայն 2 լիտր խմել:

Բեռնաթափում խնձորի օգնությամբ

2 կգ կանաչ խնձորը բաժանեք 6 մասի եւ օրվա ընթացքում կերեք հստակ ընդմիջումներով: Ընթացքում ջուր խմեք, մեկական գավաթ էլ՝ ուտելուց հետո: Ցանկության դեպքում կարող եք 1 կգ խնձորը փոխարինել 1 լիտր անյուղ կեֆիրով. այսինքն՝ բեռնաթափման համար ձեզ անհրաժեշտ կլինի 1 կգ խնձոր եւ 1 լիտր թարմ կեֆիր:

Կիվիի օր

Այս օրը կարելի է անսահմանափակ քանակությամբ կիվիի խյուս ուտել եւ ջուր խմել: Ուշադրությո՛ւն. հետեւեք, որպեսզի կիվին լավ հասունացած լինի:

Կալիումային օր

Օրվա ընթացքում կարելի է 500 գրամ թրջած ծիրանաչիր ուտել կամ 5 մեծ բանան: Եվ պարտադիր 2 լիտր չգազավորված ջուր խմել:

Հելոուին դիետա

Այս բեռնաթափման համար անհրաժեշտ է 1 կգ դդմի միջուկ, 50 գրամ չոր մաքրած դդմի սերմ, 2 լիտր առանց գազի հանքային ջուր: Դդումը բաժանեք 5 մասի եւ եփեք գոլորշու վրա, սերմերը կարող եք ուտել միջուկի հետ միասին կամ առանձին: Ջուրն առանձին խմեք:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook