Thursday, April 25, 2024
Նորություններ

Ձվաբջջի դոնոր

Կնոջ օրգանիզմում ամեն ամիս արտադրվում է 1 առողջ ձվաբջիջ: Սակայն գոյություն ունեն իրավիճակներ կամ հիվանդություններ, երբ ձվաբջջի որակը բավարար չէ հղիության համար: Նման դեպքերում մեր կենտրոնն առաջարկում է խնդիրը լուծել ձվաբջջի դոնորի օգնությամբ:

Դոնորական ձվաբջջի անհրաժեշտություն է առաջանում հետևյալ դեպքերում.

  1. ձվարանների վաղաժամ հյուծվածություն,
  2. ձվարանների պաշարների սակավություն,
  3. ձվաբջիջների ցածր որակ,
  4. ձվաբջիջների բացակայություն` պայմանավորված ձվարանների հյուծվածությամբ, բնական դաշտանադադարով և այլն,
  5. ձվաբջիջների ֆունկցիոնալ թերություններ կամ գենետիկ խանգարումներ:

Ձվաբջջի դոնոր դառնալու համար գոյություն ունեն որոշակի նախապայմաններ՝ image6

  1. տարիքը՝ 20-30,
  2. ավելորդ քաշի բացակայություն,
  3. վնասակար սովորությունների բացակայություն,
  4. գինեկոլոգիական, վեներական կամ այլ հիվանդությունների (նաև ժառանգական) բացառում,
  5. դոնորը պետք է ունենա առնվազն 1 կենսաբանական ժառանգ:

Ձվաբջջի դոնոր կարող են լինել հիվանդների բարեկամներն ու ծանոթները, ինչպես նաև կլինիկայի կողմից ընտրված և հետազոտված անանուն դոնորները:

Դոնորը կենտրոնի հետ կնքում է գրավոր պայմանագիր, որտեղ հստակ նշվում է, որ իր ձվաբջիջները և դրանցից ստացված սաղմերը հանդիսանում են հիվանդների սեփականությունը:

Նյութի աղբյուրը ՝  fertilitycenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook