Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ճաշացանկ շաքարախտ ունեցող անձանց համար

Շաքարախտի դիետան կազմելու համար մի քանի տարբեր մոտեցումներ կան, որոնք կօգնեն ձեզ արյան գլյուկոզայի մակարդակը պահել նորմայի սահմաններում:

  • Ափսեի մեթոդը

Շաքարախտի ամերիկյան ասոցիացիան առաջարկում է սննդակարգի պլանավորման յոթ քայլից բաղկացած պարզ մեթոդը: Ըստ էության, այն կենտրոնանում է ավելի շատ բանջարեղենի օգտագործման վրա: Երբ նախապատրաստում եք ձեր ափսեն, լցրեք դրա կեսը օսլա չպարունակող բանջարեղեններով, օրինակ՝ սպանախ, գազարը և լոլիկը: Մեկ քառորդը լցրեք սպիտակուցներով, օրինակ՝ թյուննոսի կամ ոչ ճարպոտ խոզի մսով: Լցրեք մյուս քառորդն ամբողջական հացահատիկային բույսերով կամ օսլա պարունակող մթերքով: Ավելացրեք մրգեր կամ կաթնամթերք և ջուր, կամ առանց շաքարի թեյ կամ սուրճ:

  • Ածխաջրերի հաշվումը

Քանի որ ածխաջրերը վերածվում են գլյուկոզայի, դրանք մեծ ազդեցություն են ունենում ձեր արյան մեջ գլյուկոզայի մակարդակի վրա: Արյան մեջ շաքարի պարունակությունը վերահսկելու համար ամեն օր կերեք նույն քանակությամբ ածխաջրեր, կանոնավոր ընդմիջումներով, հատկապես եթե շաքարախտի դեմ դեղորայք կամ ինսուլին եք ընդունում:

Դիետոլոգը կարող է ձեզ սովորեցնել սննդի չափաբաժինները չափելու ու մթերքների պիտակները գրագետ կարդալու ձևը՝ հատուկ ուշադրություն դարձնելով մատուցվող ծավալին և ածխաջրերի պարունակությանը: Եթե ինսուլին եք ընդունում, նա կարող է ձեզ սովորեցնել հաշվել յուրաքանչյուր ուտեստի կամ խորտիկի ածխաջրերը և համապատասխանաբար հարմարեցնել ձեր ինսուլինի ընդունման բաժինը:

  • Փոխանակման ցուցակի համակարգը

Դիետոլոգը կարող է խորհուրդ տալ օգտվել մթերքների փոխանակման ցուցակից, որը կօգնի ձեզ պլանավորելու ճաշերն ու թեթև ընդմիջումները: Ցուցակը դասավորված է ըստ կատեգորիաների, ինչպես օրինակ՝ ածխաջրեր, սպիտակուցների աղբյուրներ և ճարպեր:

Դրանցից մեկը, որը որպես կատեգորիա է համարվում, կոչվում է «ընտրություն»: Սննդամթերքի ընտրությունն ունի մոտավորապես նույն քանակությամբ ածխաջրեր, սպիտակուցներ, ճարպ ու կալորիաներ և այն ունի նույն ազդեցությունը ձեր օրգանիզմի վրա, ինչպես միևնույն կատեգորիայի տակ գտնվող ցանկացած սննդատեսակ: Այսպիսով, օրինակ, դուք կարող եք ընտրել ուտել մի մեծ եգիպտացորեն, կամ 1/3 բաժակ եփված սպագետտի մեկանգամյա օսլայի բաժնի համար:

  • Գլիցեմիկ ինդեքս

Շաքարախտով հիվանդ որոշ մարդիկ օգտագործում են գլիցեմիկ ինդեքսը սնունդ ընտրելու համար, հատկապես՝ ածխաջրերի: Այս մեթոդը ածխաջրեր պարունակող մթերքները դասակարգում է ըստ արյան մեջ պարունակող գլյուկոզայի վրա ունեցած նրանց ազդեցության: Այս մեթոդի արդյունավետության մասին խոսեք ձեր դիետոլոգի հետ:

Ճաշացանկի նմուշ

Երբ պլանավորում եք սնունդը, հաշվի առեք ձեր չափսերն ու ակտիվության մակարդակը: Այս ճաշացանկը նախատեսված է օրական 1200-ից 1600 կալորիայի կարիք ունեցող անձանց համար:

Նախաճաշ:Ամբողջական ցորենի հաց (1  միջին չափսի կտոր) երկու գդալ ժելեի հետ, ½ բաժակ մանրացված հացակատիկի շիլա մեկ բաժակ 1 տոկոսանոց ցածր յուղայնության կաթի հետ, մի կտոր միրգ, սուրճ:

Լանչ: Պանրով կամ բանջարեղենային կարկանդակ, միջին չափսի խնձոր երկու ճաշի գդալ նուշի կարագի հետ, ջուր:

Ճաշ: Սաղմոն, 1 ½ թեյի գդալ բուսական յուղ, ջեռոցում եփված փոքր կարտոֆիլ, ½ բաժակ գազար, աղցան (1 ½ բաժակ սպանախ, ½ բաժակ լոլիկ, ¼ բաժակ կտրատված տաքդեղ, 2 թեյի բաժակ ձիթապտղի ձեթ, 1 ½ թեյի գդալ կարմիր գինու քացախ), սառը թեյ առանց շաքարի

Նախուտեստ: 2 ½ բաժակ եգիպտացորենի փաթիլներ կամ նարինջ ½ բաժակ 1 տոկոսանոց ցածր յուղայնություն պարունակող կաթնաշոռով:

Նյութի աղբյուրը՝ astghikmc.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook