Friday, March 29, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Ճարպակալումը նստակյաց կյանքի հետևանք է

Ճարպակալումը վնասակար է առողջության համար: Այն նաև կոսմետիկական թերուրյուն է:  Ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է զբաղվել սպորտով և պահպանել սնման ռեժիմը: Պետք է հնարավորինս շատ օգտագործել սպիտակուցներ պարունակող սննդամթերք միս,ձուկ, կաթնաշոռ, պանիր և պետք է պակասեցնել օգտագործվող ածխաջրերի քանակը: Երեկոյան  ժամը 6-ից հետո սնունդ  չընդունել,շաբաթական  մեկ օր նշանակել բեռնաթափման օր,և ամեն օր հետևել սեփական քաշի փոփոխություններին:Ճարպակալումից խուսափելու հիմնական միջոցը սեփական մարմնի քաշի կարգավորումն է,որը հնարավոր է ֆիզիկական վարժությունների, աշխատանքի և իհարկե,սննդակարգին հետևելու միջոցով: Ճարպակալման հակված,գեր մարդիկ պետք է պահպանեն  հետևյալ կանոնները.

* սնվեն օրական 4-5 անգամ, օգտագործելով բանջարեղեն, ոչ քաղցր մրգեր, անյուղ միս,  կաթնեղեն, ձու, ձուկ.

* խուսափեն ախորժաբեր համեմունքներից, աղի և կծու կերակուրներից, խմորեղենից.

* օրական օգտագործել 50-100 գրամ հաց.

* խուսափեն կիսաքաղցր և գազավորված ըմպելիքներից.

* սնվել միայն այնքան, որ սով չզգաք.

* երեկոյան` ժամը 6-ից հետո չուտել:

Գիշերը սնվելու դեպքում ճարպը շատ քիչ է օքսիդանում և մեծ մասամբ կուտակվում է,որի հետևանքը գիրությունն է: Լիքը ստամոքսը մարմնի հորիզոնական վիճակում ճնշում է ստոծանուն և դժվարացնում  Է սրտի աշխատանքը, հատկապես նրանց մոտ, ովքեր  ունեն սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ:

Հետաքրքիր փաստեր`քնած մարդը մեկ ժամում ծախսում է ընդանենը 60 կիլոկալորիա,

հեռուստացույցի մոտ նստած մարդը ծախսում է 80 կիլոկալորիա,

ղեկի մոտ նստածը`150 կիլոկալորիա,

1 ժամ վազելու ընթացքում`600 կիլոկալորիա,

1 ժամում հեծանվորդը ծախսում է 700 կիլոկալորիա.

Կրեմ պարունակող միայն մեկ կարկանդակը  պարունակում է 400 կիլոկալորիա:

 

Ապրեք առողջ

պատրաստեց`Ա.Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook