Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպԳեղեցկություն և խնամք

ՃԻՇՏ ԿԵՑՎԱԾՔ

Ճիշտ կեցվածքն ունի ոչ միայն ֆիզիոլոգիական, այլև հոգեբանական նշանակություն:Այն բարձրացնում է ինքնազգացողությունը և լավացնում տրամադրությունը:
Ճիշտ կեցվածք ունենալու համարանհրաժեշտ է պահպանել մի քանի կանոն.
1.գլուխը պետք է այնպես պահել, որպեսզի ականջաբլթակները և ուսերը  լինեն մի ուղղաձիգ գծի վրա: Քիթը,սակայն,չպետք է վերև բարձրացնել:Հայացքը պետք է ուղղված լինի առաջ,այլ ոչ թե վերև կամ գետնին:Քայլելու ժամանակ գլուխը չպետք է ճոճվի:Խոսելիս գլուխը պահեք ուղիղ և հանգիստ:
Կտրուկ շարժումներ չպետք է անել:
2.Ուսերը պահել բարձր և քիչ դեպի հետ:
3.Կրծքավանդակը պետք է լինի ուղիղ:
4.Նստասեղը հետ մի ցցեք:Հաճաղ ուղղեք դրա դիրքը, քանի դեռ ընդմիշտ չեք վարժվել այդ վիճակին:
5.Փորը միշտ հավաքեք ներս:Դրան կարելի է հասնել, եթե առավոտյան մարմնամարզության ժամանակ կատարեք մի քանի վարժություն փորի մկանների համար:
6.Կանգնելիս ոտքերը մեկը մյուսին մոտ պահեք:Մի ոտքը կարելի է թեթևակի առաջ բերել:
Զրույցի ժամանակ գեղեցիկ չէ կանգնել չռած ոտքերով:Մարմնի շարժումները գեղեցիկ են, եթե ազատ են և բնական:Ձեռքերի չափից ավելի մասնակցությունը խոսակցության մեջ առաջացնում էվատ տպավորություն: Ձեռքերը   պետք է լինեն ազատ և հանգիստ:
Ձեռքերը ծալեք արմունկներում և մոտեցրեք մարմնին գոտկատեղի բարձրությամբ: Ձեռքերը երբեք չխաչեք կրծքին:
Ապրեք առողջ…

Leave a Reply

x Close

Like Us On Facebook