Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մագնիսական փոթորիկների ազդեցությունը մարդու առողջության վրա

 Հարցազրույց Գայանե Մարգարյանի հետ

Քանի որ բնության մեջ գոյություն ունեցող մագնիսական փոթորիկներն անտեսանելի են, շատերը չեն հավատում երեւույթի գոյությանը: Մինչդեռ ո՞չ միայն անհրաժեշտ է հավատալ, այլ պետք է առավել զգուշություն դրսեւորել մագնիսական փոթորիկների օրերին՝ առողջական խնդիրներից և դրա հետեւանքներից խուսափելու համար, ավելին՝ կանխել ինքնասպանությունների հասնող ոչ ադեկված վարքագիծը: Մագնիսական փոթորիկները ի զորու են ո՛չ միայն բնության մեջ ընդհատել բազմաթիվ երեւույթներ, այլ նաեւ ընդհատել մարդու կյանքը: Իսկ, թե ի՞նչ է մագնիսական փոթորիկը եւ այդ օրերին մարդու օրգանիզմում ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում, կմանրամասնի «Արմենիա» ԲԿ փսիխոսոմատիկ բաժանմունքի վարիչ հոգեբույժ Գայանե Մարգարյանը:

Ի՞նչ է մագնիսական եւ գեոմագնիսական փոթորիկը:

-Մագնիսական փոթորիկները շատ արագ եւ հզոր փոփոխություններ են, որոնք առաջանում են մեր երկրի մագնիսական դաշտում: Երեւույթը արեւի բարձր ակտիվության հետեւանք է: Գեոմագնիսական ալիքները բնության մեջ հզոր երեւույթ են համարվում, որի հետեւանքով էլեկտրական ալքիների աշխատանքը կարող է խաթարվել, ինչպես նաեւ հրթիռների թռիչքը արգելվել: Բնական է , եթե բնության մեջ գործում է նման հզոր երեւույթ, անկասկած մարդու առողջության վրա չի կարող չանդրադառնալ: Պետք չէ մոռանալ, որ երկիր մոլորակը գտնվում է մագնիսական դաշտի ազդեցության տակ:

Նման փոթորիկները ինչպիսի՞ առողջական հետեւանք կարող են թողնել մարդու կյանքում:

-Կան մարդիկ, ովքեր շատ զգայուն են այս ամենի նկատմամբ եւ ունեն մետեոկախվածություն: Բնակչության 50-60 տոկոսն ունի մետեոկախվածություն: Այդ օրերին նման մարդկանց մոտ առաջանում է ինքնազգացողության խիստ անկում՝ գլխացավ, գլխապտույտ, հոդացավ, տրամադրության անկում, զարկերակային ճնշման փոփոխություն, սրտխփոց, քնի խանգարում՝ քնկոտություն կամ քնել չկարողանալու վարքագիծ է դրսեւորվում: Այս գանգատներն ունեն իրենց բացատրությունը: Օրգանիզմում խիստ նվազում է մելատոնինի արտադրությունը, որը պատասխանատու է իմունիտետի եւ բիոռիթմերի համար: Այդ օրերին օրգանիզմի արյան հոսքը դանդաղում է, արդյունքում գլխուղեղի թթվածնի մատակարարումը նվազում է, որի հետեւանքով առաջանում է առողջական խնդիր, հոգեբանական անկում եւ անկայուն էմոցիոնալ դաշտ:

Ի՞նչ պարբերականությամբ են կրկնվում մագնիսական փոթորիկները եւ առողջական ինչպիսի՞ բարդություններ կարող են առաջանալ:

-Մագնիսական փոթորիկները, բարեբախտաբար, լինում են ամիսը երկու կամ երեք անգամ՝ մի քանի ժամից մինչեւ մի քանի օր տեւողությամբ: Այդ օրերին մետեոկախվածություն ունեցող մարդկանց մոտ հնարավոր է զարգանա սրտմկանի ինֆարկտ, ինսուլտ, հիպերտոնիկ կրիզներ, նյարդային համակարգի լարվածություն, հուզական անկայունություն: Գոյություն ունեն վիճակագրական տվյալներ, որ սրտի և ուղեղի կաթվածների 70 տոկոսը հենց այդ օրերին են զարգանում, իսկ հոգեբանական սթերսային իրավիճակների ցուցանիշը 5 անգամ գերազանցում է մյուս օրերի համեմատ: Գաղտնիք չէ, որ դեպրեսիայի բարդությունը ինքնասպանությունն է: Մետեոկախվածություն ունեցող մարդիկ այդ օրերին պետք է լինեն առավել զգույշ, հանգիստ, խուսափեն սթրեսային իրավիճակներից, գերհոգնածությունից, ալկոհոլի օգտագործումից, հետեւեն բժշկի խորհրդին: Անհրաժեշտ է հետեւողական լինել գեոմագնիսական դաշտի օրերի նկատմամբ, որպեսզի կարողանան հնարավորինը կանխեն ու խուսափեն առողջությանը սպառնացող հետեւանքներից: Երբ տեղեկացվում է անկայուն գեոմագնիսական դաշտի մասին լուրը՝ այդ պահից սկսած զգոնությունը անհրաժեշտ է չկորցնել:

Մագնիսական փոթորիկների նկատմամբ կանայք են ավելի զգայու՞ն, թե՞` տղամարդիկ, եւ ո՞ր տարիքային խումբն է խոցելի:

-Երիտասարդների խումբն այս հարցում խոցելի չէ: Ավելի զգայուն են մեծահասկաները՝ բարձր տարիքային խմբի մարդիկ:

Տղամարդկանց համեմատ կանանց մոտ այդ օրերեին հիվանդության սրացումներն առավել բարձր տոկոս են կազմում, քանի որ կանայք իրենց տեսակով ավելի զգայուն են: Հոգեբուժության մեջ գոյություն ունի մի հիվանդություն` մանյակալ-դեպրեսիվ փսիխոզ, որն ընթանում է կամ դեպրեսիվ, կամ մանյակալ փուլով: Այս հիվանդությանն առավել հակված են տղամարդիկ: Դեպրեսիվ փուլը վտանգավոր է ինքնասպանությամբ եւ ըստ վիճակագրական տվյալների՝ կանանց համեմատ տղամարդկանց մոտ 36 անգամ առավել հաճախ է սրացումներ նկատվում: Վիճակագրությունը փաստում է նաեւ այն, որ այդ օրերին ինքնասպանությունները 5 անգամ ավելի մեծ թիվ են կազմում, քան սովորական օրերին: Մանյակալ-դեպրեսիվ փսիխոզը բժշկության մեջ ընդունված է որպես սեզոնային հիվանդություն, որը սրվում է աշնանը եւ գարնանը, իսկ մագնիսական փոթորիկները սովորաբար ուշ աշնանը եւ վաղ գարնան են առաջանում: Այս փոթորիկների տեւողությունը մի քանի ժամից մինչեւ մի քանի օր է:

Մեր աշխարհագրական դիրքն ու եղանակային պայմանները գեոմագնիսկան փոթորիկների նկատմամբ ի՞նչ առավելություն ունեն:
-Կա կարծիք, որ հյուսիսային կողմի՝ առավել ցուրտ շրջանի երկրներում, մագնիսական փոթորիկների ռիսկն առավել մեծ է: Գոնե այս հարցում շահեկան դիրքում ենք:

Նյութի աղբյուրը՝  armeniamedicalcenter.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook