Thursday, March 28, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մազաթափություն՝ երբեք առանց պատճառի

Երբեք մազաթափությունը առանց պատճառի չի լինում: Այն դեպքում, երբ կա պաթոլոգիկ, անբնական մազաթափություն, պետք է փնտրել առողջական խնդիր: Եվ շատ հաճախ այս երևույթի հիմքում էնդոկրին համակարգի խնդիրներն են: Մազաթափությունը բացահայտում ենք էնդոկրինոլոգ Նարե Խաչատրյանի հետ:

-Բժշկուհի Խաչատրյան, ե՞րբ է մազաթափությունը հորմոնալ հիմք ունենում:

-Մազաթափության հորմոնալ հիմքը հիմնականում Դ վիտամինի դեֆիցիտը և վահանագեղձի խնդիրներն են:  Դա կարող է լինել հիպոթիրիոզի հետևանքով, առավելապես երբ հիպոթիրիթզն ունի աուտոիմուն հիմք, այսինքն օրգանիզմում արտադրվում են հակամարմինները, որոնք «շրջափակում ու հարձակվում» են գեղձի վրա և թույլ չեն տալիս, որ գեղձը նորմալ իր ֆունկցիան կատարի: Վերջին եհտազոտությունների համաձայն՝  համարվում է, որ եթե հակամարմիններ կան գեղձի նկատմամբ, ուրեմն  հակամարմիններ կան օրգանիզմի բոլոր օրգան-համակարգերի նկատմամբ: Ընդ որում այդ հակամարմիններն ազդում են մազային ֆոլիկուլների դեմ: Ինչը նպաստում է մազաթափությանը, մասնավորապես տոտալ, ընդհանուր մազաթափությանը:

-Պաթոլոգիկ մազաթափությունը կանա՞նց, թե տղամարդկանց պարագայում է ակտուալ:

-Կարող ենք նկատել և՛ կանանց, և՛ տղամարդկանց մոտ: Իհարկե, ավելի շատ կանանց շրջանում է տարածված: Վերջին  շրջանում ապացուցվել է, որ հենց այս հիմքով մազաթափության ցուցանիշներով տղամարդիկ ևս հետ չեն մնում:

-Արդյո՞ք նույնն են տղամարդկանց մազաթափության ու ճաղատության պատճառները:

-Եթե խոսքը  տարիքային մազաթափության մասին չէ, ապա պետք է հետազոտել, թե ինչի հետևանքով է այն: Դեպքերի մեծամասնությունում այն վիտամին Դ-ի դեֆիցիտով է պայմանավորված: Հատկապես հաշվի առնելով, որ բոլորս աշատում ենք առավելապես ցերեկային ժամեին փակ տարածքներում, այսպիսով չենք ստանում արևի ուղիղ ճառագայթները, որոնց ազդեցության տակ կսինթեզվի Վիտամին Դ:

-Ի՞նչ նշանակություն ունի մազաթափության հարցում տեստոստերոնի մակարդակը:

-Տեստոստերոնի ավելցուկը կամ պակասը թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ բերում են տեղային մազաթափության: Դրանով էլ հենց հիմնական դիֆերենցումն է կատարվում:

-Ինչպե՞ս պայքարել մազաթափության դեմ:

-Շատ հաճախ մազաթափության դեպքում մտածում են արդյունքը վերացնելու մասին արտաքին միջամտություններով՝  յուղեր, դիմակներ, քսուքներ, որոնք շատ են տարածված: Պետք է նկատել, որ սա կրում է ժամանակավոր բնույթ, եթե իհարկե կա արդյունք: Եթե ունենք հորմոնալ խնդիր, օրինակ  վահանաձև գեղձի հետ կապված, պետք է բուժել այն: Եթե վիտամին Դ-ի պակաս կա, պետք է լրացնել այն: Իհարկե ալտերնատվ միջոցներ կան՝ ենթամաշկային ներարկումներ վիտամինների, ստերոիդների, որոնք կողքից նպաստում են մազի աճին:

Նյութի աղբյուրը՝ healthmag.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook