Friday, March 29, 2024
Գեղեցկություն և խնամք

Մազաթափություն: Տեսակները: Բուժում

Նորմայում մարդը ամեն օր 100 մազ է  կորցնում, իսկ մազերի զանգվածային կորուստը արդեն  կոչվում է մազաթափություն: Մազի կյանքի միջին տևողությունը 2-4 տարի է:

Մազաթափության տեսակները

1.Օջախային մազաթափություն, կամ միկրոսպորիա հիվանդություն
Սնկային հիվանդություն է, որը կարող է առաջանալ գլխի մաշկի հիգիենային չհետևելու դեպքում
Բուժում
Պետք է ընդունել հակասնկային հաբեր

2. Մազաթափության պատճառ կարող է հանդիսանալ վահանաձև գեղձի թերֆունկցիան,որը բերում է հորմոնների անբավարարության: Այս դեպքում մազերը թափվում են գլխի ամբողջ մակերեսից:
Բուժում
Պետք է դիմել մասնագետի, հետազոտել վահանագեղձը, և ստանալ հսրմոնային բուժում (հաբերի ձևով):

3. Անդրոգեն տիպ, որը հանդիպում է տղամարդկանց մոտ, պատճառը (տղամարդու հորմոն) տեստոստերոնի բարձր քանակն է: Այս դեպքում մազերը թափվում են միայն գլխի գագաթային հատվածից:
Բուժում
Տվյալ պարագայում տղամարդը  առողջ է , և ճաղատության դեմ պայքարը միայն մազերի տրանսպլանտացիան է (փոխպատվաստում):


Leave a Reply

x Close

Like Us On Facebook