Thursday, April 25, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մակաբուծական հիվանդություններ

sm_fullՄակաբուծական հիվանդությունների հարուցիչները կարող են առաջացնել մեխանիկական գրգռում,թունավոր ազդեցություն թողնել, վնասել հյուսվածքներն ու օրգանները, ինչպես նաև, կլանելով արյուն և սննդանյութեր առաջացնել սակավարյունություն և հյուծում: Մակաբույծները ախտահարում են սրտանոթային համակարգը, աղեստամոքսային տրակտը, միզասեռական, շնչառական, հենաշարժողական և նյարդային համակարգերը: Անհրաժեշտ է մակաբույծների դեմ պայքարել հատկապես  երակների լայնացման, հաճախակի մրսածության, շաքարային դիաբետի, ալերգիաների և ուռուցքային հիվանդությունների դեպքում, ինչպես նաև գինեկոլոգիական հիվանդությունների ժամանակ:

Մակաբուծական հիվանդությունների կանխարգելման համար  անհրաժեշտ է բարձրացնել օրգանիզմի  իմունիտետը, դրա  առաջին նախապայմանը մարմինը մաքուր պահելն է: Բարձր իմունիտետը թույլ չի տա, որ մակաբույծները հարմարվեն, բնադրվեն և բազմանան, դրանք պարզապես օրգանիզմից դուրս կմղվեն: Որոշ մակաբուծական հիվանդությունների դեպքում հիվանդը կարող է վարակել ինքն իրեն`եղունգները կրծելու միջոցով: Մակաբուծական հարուցիչները մարդու օրգանիզմ են թափանցում մաշկի  կամ բնական անցքերի միջոցով: Ըստ հարուցչի փոխանցման եղանակի տարբերում են մակաբուծական հիվանդությունների հետևյալ տեսակները`

gelminty-zahod

սննդային

շփումային

-փոխանցվող,  

-օդակաթիլային:

Սննդային մակաբուծական հիվանդությունների  դեպքում  հարուցիչներն օրգանիզմ են ընկնում մակածույծներով վարակված սննդի, ջրի, կեղտոտ ձեռքերի և ամանեղենի միջոցով:
Շփումային մակաբուծական հիվանդությունների ժամանակ մարդը վարակվում է հիվանդ մարդկանց,կամ կենդանիների հետ  շփվելիս, ինչպես նաև կենցաղային վարակված առարկաների միջոցով:

Փոխանցվող մակաբուծական հիվանդությունների հարուցիչները  փոխանցվում են հոդվածոտանիները`մոծակները, մլակները և այլն:

Օդակաթիլային փոխանցումը `փոշու միջոցով, որը կարող է ընկնել բերանի խոռոչը:

Մակաբուծական հիվանդությունները բուժում է բժիշկը` օգտագործելով հարուցիչները ոչնչացնող և օրգանիզմը չվնասող քիմիական պատրաստուկներ:

Մակաբույծներից ազատվելու ժողովրդական միջոցներ ՝
Գազարի սերմերի թուրմը. –մեկ թեյի գդալ սերմի վրա լցնել եռացրած ջուր, առավոտյան քամել, ստացվածը բաժանել 3 մասի ու խմել ուտելուց մեկ ժամ առաջ:

Ավելուկ-խմել արմատներից պատրաստված թուրմը:

Գազար –խմել թարմ հյութը:

5308e4bԴդումի կորիզները մաքրել կեղևից, մանրացնել, եփել մեղրի հետ:Ստացված շիլան ուտելուց 3-4 ժամ հետո, տալ  թուլացնող դողամիջոց: Մեծահասակների համար`300 գրամ կորիզ,10-12 տարեկանների համար` 150 գրամ, 5-7 տարեկանների համար`100 գրամ, 3-4 տարեկաններին`75 գրամ: Օգտագործել ժապավենաձև ճիճուների դեպքում:

2 պճեղ սխտորի ու մեկ ամբողջական կիտրոնի թուրմը, որի համար օգտագործվում է  1 լիտր եռացրած սառեցրած ջուր` մեկ ճաշի գդալ մեղրով: Պետք է խմել ամեն առավոտ` 30 գ, ուտելուց առաջ

Նռենի- օգտագործել արմատների և տերևների եփուկը:

(նյութը պատրաստելիս օգտվել ենք  բժշկական գրականությունից)

 

Ապրեք Առողջ…
Պատրաստեց ՝  Ա. Հարությունյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook