Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մայրական կաթը` կատարյալ սնունդ

Մայրական կաթը` կատարյալ սնունդ

🤱 Կրծքի կաթը մանկան լավագույն և բնական միակ սնունդն է:

❗️ Կրծքով սնուցումը յուրաքանչյուր երեխայի իրավունքն է, նրա առողջ աճի և զարգացման գրավականը:

Ամեն տարի օգոստոսի 1️⃣-ից 7️⃣-ը նշվում է կրծքով կերակրման համաշխարհային շաբաթը. նպատակն է պաշտպանել և խրախուսել կրծքով սնուցումը, բարելավել երեխաների առողջությունը:

Մայրական կաթը մաքուր է, ապահով, պարունակում է հակամարմիններ, որոնք պաշտպանում են հաճախակի հանդիպող մանկական հիվանդություններից:

Այն ապահովում է`

✅ առաջին 6️⃣ ամիսներին` անհրաժեշտ էներգիան և սննդանյութերը,
✅ 6️⃣ –1️⃣2️⃣ ամսականների համար` սննդային պահանջների կեսից ավելին,
✅ մեկ տարեկանից հետո` 1️⃣/3️⃣-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում են երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով մինչև 6️⃣ ամսականը, ապա կերակրումները շարունակել` տարիքին համապատասխան հավելյալ սննդի հետ զուգակցված:

🤱 Երեխան պետք է կերակրվի կրծքով այնքան, ինչքան ընդունելի է մոր և մանկան համար:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook