Friday, March 29, 2024
Մանկան ԱնկյունՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Մայրական կաթի քանակը կախված չէ ուտելուց

Հաճախ ընտանիքի անդամները կերակրող մայրերին ստիպում են ուտել որքան հնարավոր է շատ, որպեսզի երեխան սոված չմնա: Արդյո՞ք սա ճիշտ մոտեցում է: Այս մասին խոսեցինք մանկաբարձ-գինեկոլոգ Արսեն Սարգսյանի հետ:

«Կրծքի կաթի քանակը շատ քիչ է կախված նրանից, թե որքան է մայրն ուտում, հեղուկներից՝ միգուցե: Կարելի է ասել, որ կաթնարտադրությունը հորմոնալ մեխանիզմով է կարգավորվում: Ամեն դեպքում կաթն արտադրվելու է  հեղուկներ օգտագործելու դեպքում: Կարևորն այն է, թե որքան հաճախ է մայրը կերակրում երեխային»:

Չի կարելի մայրիկին ստիպել շատ ուտել: Կերակրող մայրիկը պետք է շարունակի ուտել և խմել  այնքան, որքան պահանջ ունի: Պետք է թույլ տալ, որ երեխայի ուտելու պահանջը կարգավորի մոր կաթնարտադրությունը:

Կրծքով կերակրող մայրիկին չի կարելի ցիտրուսայիններ, ալերգիկ ռեակցիաներ առաջացնող սնունդ, որպեսզի երեխայի վրա ցանավորում չառաջանա:

Գինեկոլոգի խոսքով՝ կրծքով կերակրման ժամանակ բացարձակ հակացուցում է ծխելը, խմելը, քանի որ կարող է նվազել կաթնարտադրությունը, իջնել կաթի որակը: Պետք է խուսափել անառողջ սնունդից, ինչպես նաև չիփսից, կոլայից, քանզի դրանք ազդելու են երեխայի մարսողական համակարգի վրա:

Մայրական կաթը բավարարում է փոքրիկի բոլոր պահանջները:

Ինչո՞ւ է անհրաժեշտ երեխային մայրական կաթով կերակրելը.

  • Կրծքի կաթը պարբերաբար փոփոխվում է, պարունակում է բոլոր սննդային բաղադրամասերը:

  • Հեշտությամբ յուրացվում է և մանրէներ չի պարունակում:

  • Կրծքով սնուցումը նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը, ինչպես նաև մոր և մանկան միջև մտերմիկ կապի և սիրո ստեղծմանը:

  • Կրծքով կերակրելը հետագայում նվազեցնում է գիրության, շաքարախտի, քաղցկեղի, հավկուրության, ատամների կարիեսի և այլ քրոնիկ հիվանդությունների հավանականությունը:

  • Կրծքի կաթը պաշտպանում է մանկանը վարակներից: Կրծքով սնվող երեխաները արհեստական սնունդ ստացողների համեմատ ավելի հազվադեպ են հիվանդանում փորլուծությամբ, շնչուղիների և միջին ականջի սուր բորբոքումով, մենինգիտով, սեպսիսով, միզուղիների վարակով, թերսնուցմամբ և այլ հիվանդություններով:

Աղբյուր՝ .doctors.am
Հեղինակ ՝ Սոնա Շահվերդյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook