Thursday, March 28, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մանանեխ

 Մանանեխը հնագույն ժամանակներից օգտագործվել է որպես համեմունք։
 
Կան տեղեկություններ, որ այն հայտնի է եղել Հնդկաստանում 5000 տարի առաջ։ Հին եգիպտական մագաղաթներում դեռևս3500 տարի առաջ խորհուրդ էր տրվում մանանեխի սերմն ավելացնել ուտեստներին։Մանանեխի բուսական յուղը օգտագործվում է հացաթխման, հրուշակեղենի արդյունաբերության, իսկ եթերային յուղը՝ մանանեխային սպիրտի ձևով, բժշկության մեջ։ Մանանեխի քուսպի փոշուց պատրաստում են ծեփուկ և սեղանի մանանեխ։ Մանանեխի սերմերից ստանում են եթերայուղեր, օգտագործվում է բժշկության մեջ, բուսական յուղ՝ սննդի արտադրությունում (հացաթխման, հրուշակեղենի, պահածոյի) մեջ։ Մանանեխի քուսպի փոշուց պատրաստում են սեղանի մանանեխ։ Մեղրատու է։
Հանճարեղ Պյութագորասը համարել է, որ բույսի սերմը լավացնում է հիշողությունը։
Քրիստոնեական մշակույթում մանանեխը հավատի խորհրդանիշ է.
Փոքրիկ սերմը պահպանում է իր ծլունակությունը 50 տարի, այն կարող է ճեղքել բնական ապարը, ասֆալտը, բետոնը, չորադիմացկուն է։
 
Սերմը պարունակում է մինչև 42% ճարպային յուղեր, 20% սպիտակուց, 15% լորձ, 1-2 % եթերային յուղ, գլյուկոզիդ սինիգրին, ֆերմենտ միրոզին։ Տերևը պարունակում է կարոտին, ասկորբինաթթու, կալցիում, երկաթ։ Մանանեխի յուղը հարուստ է A, B6, E, K, PP վիտամիններով, պարունակում է նաև քոլին, օմեգա-3 ճարպաթթուներ, յուղն ամրացնում է մազարմատները և բարձրացնում առաձգականությունը, նպաստում օրգանիզմի աճին և լակտացիային։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook