Friday, April 19, 2024
Նորություններ

Մանկական վերականգնողական կենտրոն` Գեղարքունիքի մարզում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ներկայացուցիչներին:

Վերջիններս հայտնել են, որ նախատեսում են կառուցել մանկական վերականգնողական կենտրոն, որը կլինի Սևանի բժշկական կենտրոնի կազմում: Այն արտահիվանդանոցային վերականգնողական ծառայություններ կմատուցի տարածաշրջանի երեխաներին:

Հիմնադրամի ջանքերով կենտրոնը կվերազինվի և կվերանորոգվի` մեկ տարի ապահովելով դրա գործունեության հետ կապված բոլոր ծախսերը: Մինչև 2020 թվականը կավարտվեն շինարարական աշխատանքները, ինչպես նաև կվերապատրաստվի բժշկական անձնակազմը: Այնուհետև այն կհանձնվի առողջապահության նախարարության ֆինանսավորմանը:

Ներկայացնելով նախագծի մանրամասները` հիմնադրամի ներկայացուցիչները ակնկալել են վարչատնտեսական և կազմակերպչական հարցերում նախարարության ուղղորդումը և աջակցությունը` աշխատանքների իրականացման համար` նշելով, որ այս պահին շահառուների ցանկում գրանցվել է վերականգնողական բուժօգնության կարիք ունեցող 88 երեխա:

Ողջունելով նախաձեռնությունը` նախարարը հույս է հայտնել, որ ծրագիրը կյանքի կկոչվի, և հնարավորության դեպքում ծառայությունները կիրականացվեն պետական պատվերի շրջանակներում:

Կողմերը խոսել են նաև նորածինների կոնքազդրային հոդախախտի սքրինինգային ծրագրի վերաբերյալ` անդրադառնալով խնիրներին և լուծման հեռանկարներին:

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook