Friday, March 29, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մաշկի սնկային հիվանդություններ

Մարդու մաշկի ու լորձաթաղանթի վրա միշտ էլ ախտածին մանրէներ ու սնկեր են լինում, սակայն, մեկի մոտ դրանք կարող են հիվանդություն հրահրել, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաև բանջարեղենի միջոցով։ Վարակի հանդեպ առավել զգայուն են երեխաները։ Մաշկի սնկային հիվանդության առաջին ախտանիշը դերմատոմիկոզան է՝ քորվող ցան, որի ժամանակ քոր են գալիս հիմնականում մաշկի խոնավ մասերը՝ ոտնաթաթերն ու թևատակերը։

Սնկիկները կարող են լինել մարմնի բոլոր մասերում, բայց չոր մասում ավելի քիչ են լինում։ Հիվանդության հարուցիչը կարող է գոյատևել նույնիսկ սառելուց հետո, իսկ արդեն 75 աստիճան տաքությունը կարող է սպանել այն։ 1 տոկոսանոց ֆորմալինը ևս սնկիկների մեծ թշնամին է. վերացնում է 10 րոպեի ընթացքում։ Քլորամինի լուծույթում դրանք վերանում են 30-40 րոպեի ընթացքում։ Մաշկի սնկային հիվանդության զարգացման համար էական է տարիքը։ Օրինակ, «լիշայ» հիվանդությամբ հիվանդանում են միայն նախադպրոցական ու դպրոցական ցածր դասարանի երեխաները, իսկ մեծերը հազվադեպ են հիվանդանում այս հիվանդությամբ։ Իսկ ահա ոտնաթաթի ու եղունգների սնկային հիվանդություններով հիվանդանում են միայն մեծերը։

Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև նյութափոխանակության խանգարումները։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հիվանդություններն ուղեկցվում են մաշկի թթվայնության նվազմամբ։ Հիվանդանալու հավանականությունը մեծ է հղիների և նոր ծննդաբերածների մոտ։ Այդ ժամանակահատվածում կնոջ դիմադրողականությունը թուլանում է՝ ոչ լիարժեք սնվելուց, վիտամինների պակասից, ու սնկային հիվանդության համար բարենպաստ պայմաններ են առաջանում։

Մաշկի սնկային հիվանդությունները բաժանվում են չորս խմբի,

կերատոմիկոզներ (եղջերասընկագարություն), ախտահարվում է վերնամաշկի միայն եղջերային շերտը, առանց բուն մաշկում բորբոքային երևույթների առաջացման, ունեն թույլ հպավարակելիություն։ Այդ խմբից է գունափոփոխ կամ թեփատու որքինը։

էպիղերմոմի-կոզներ կամ դերմաաոֆիաիան, որոնց ժամանակ սնկերը տեղադրվում են վերնամաշկի հաստության մեջ։ Դրանցից երեքով (աճուկային էպիդերմոֆիտիա, ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, ռուբրոմիկոզ) վարակվում են հիմնականում հասարակական բաղնիքներում, լողավազաններում ու սպորտհրապարակներում։

Խմորասնկային մակերեսային ախտահարումները (կանդիդամիկոզ) առաջանում են անտիբիոտիկների ոչ արդյունավետ օգտագործումից և ածխաջրային փոխանակության խանգարումից (շաքարային հիվանդություն)։Մաշկից բացի ախաահարվում են նաև եղունգների թերթիկները, լորձաթաղանթները, ներքին օրգանները։

Տրիխոմիկոզների դեպքում (մակերեսային արիխոֆիտիա կամ մակերեսային մաշկասնկագարություն, ինֆիլարատիվ-թարախակալվող արիխոֆիտիա, գոնջ) վարակի աղբյուր են հիվանդ մարդը և որոշ կենդանիներ։ Մեծ մասամբ ախտահարումն ընդգրկում է նաև մազերն ու եղունգները։

Խորը սնկային հիվանդությունների (ակտինոմիկոզ, խոր բլաստոմիկոզ, սպորոտրիխռզ և այլն) հարուցիչները ներթափանցում են ենթամաշկ, մկանները, ոսկրերը, ավշային հանգույցները, ներքին օրգանները և առաջացնում ծանր ախտահարումներ։

Սնկային ախտահարման (միկոզ) առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։ Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։

Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի երես, ու աստիճանաբար եղունգները սկսում են փոփոխվել. սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ կամ բիծ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն (շագանակագույն, կանաչ, սպիտակ, կապույտ, սև) երանգ է ստանում, խամրում են, դառնում անթափանց, փշրվում, շերտատվում ու տձևանում։ Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում։ Երկարատև հիվանդության հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել։ Իսկ եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի կամ կասեցվի, ապա այն ոտքերի եղունգներից կանցնի նաև ձեռքերին։ Սովորաբար այս հիվանդությունը տարիներ է տևում։

Վարակման նախանշանները

Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել։ Ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց աշխատանքը «ոտքի վրա է», կանգնած, որոնք երակների լայնացում, քերծվածքներ, վերքեր, վերջույթների ցրտահարություն ունեն։ Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով՝ շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը։ Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ։ Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook