Tuesday, April 23, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մաշկի սնկային հիվանդություններ

Սնկային հիվանդություններ, մաշկի սնկազարություններ, դերմաաոմիկոզներ, մաշկային հիվանդություններ, որոնք առաջանում են մակաբույծ սնկերով (դերմատոմիցետներ) ախտահարվելիս։

220px-ContactDermatitisՄարդու մաշկի ու լորձաթաղանթի վրա միշտ էլ ախտածին մանրէներ ու սնկեր են լինում, սակայն, մեկի մոտ դրանք կարող են հիվանդություն հրահրել, իսկ մյուսի մոտ՝ ոչ։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է կամ կենդանին։ Վարակվում են հիվանդի հետ անմիջական շփման, սնկիկներով վարակված զանազան առարկաների, ինչպես նաև բանջարեղենիմիջոցով։ Վարակի հանդեպ առավել զգայուն են երեխաները։ Մաշկի սնկային հիվանդության առաջին ախտանիշը դերմատոմիկոզան է՝ քորվող ցան, որի ժամանակ քոր են գալիս հիմնականում մաշկի խոնավ մասերը՝ ոտնաթաթերն ու թևատակերը։ Սնկիկները կարող են լինել մարմնի բոլոր մասերում, բայց չոր մասում ավելի քիչ են լինում։ Հիվանդության հարուցիչը կարող է գոյատևել նույնիսկ սառելուց հետո, իսկ արդեն 75 աստիճան տաքությունը կարող է սպանել այն։ 1 տոկոսանոց ֆորմալինը ևս սնկիկների մեծ թշնամին է. վերացնում է 10 րոպեի ընթացքում։

Քլորամինի լուծույթում դրանք վերանում են 30-40 րոպեի ընթացքում։ Մաշկի սնկային հիվանդության զարգացման համար էական է տարիքը։ Օրինակ, «լիշայ» հիվանդությամբ հիվանդանում են միայն նախադպրոցական ու դպրոցական ցածր դասարանի երեխաները, իսկ մեծերը հազվադեպ են հիվանդանում այս հիվանդությամբ։ Իսկ ահա ոտնաթաթի ու եղունգների սնկային հիվանդություններով հիվանդանում են միայն մեծերը։ Հիվանդության զարգացմանը նպաստում են նաև նյութափոխանակության խանգարումները։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հիվանդություններն ուղեկցվում են մաշկի թթվայնության նվազմամբ։ Հիվանդանալու հավանականությունը մեծ է հղիների և նոր ծննդաբերածների մոտ։ Այդ ժամանակահատվածում կնոջ դիմադրողականությունը թուլանում է՝ ոչ լիարժեք սնվելուց, վիտամինների պակասից, ու սնկային հիվանդության համար բարենպաստ պայմաններ են առաջանում։ Մաշկի սնկային հիվանդությունները բաժանվում են չորս խմբի, կերատոմիկոզներ (եղջերասընկագարություն), ախտահարվում է վերնամաշկի միայն եղջերային շերտը, առանց բուն մաշկում բորբոքային երևույթների առաջացման, ունեն թույլ հպավարակելիություն։ Այդ խմբից է գունափոփոխ կամ թեփատու որքինը։

էպիղերմոմի-կոզներ կամ դերմաաոֆիաիան, որոնց ժամանակ սնկերը տեղադրվում են վերնամաշկի հաստության մեջ։ Դրանցից երեքով (աճուկային էպիդերմոֆիտիա, ոտնաթաթի էպիդերմոֆիտիա, ռուբրոմիկոզ) վարակվում են հիմնականում հասարակական բաղնիքներում, լողավազաններում ու սպորտհրապարակներում։ Խմորասնկային մակերեսային ախտահարումները (կանդիդամիկոզ) առաջանում են անտիբիոտիկների ոչ արդյունավետ օգտագործումից և ածխաջրային փոխանակության խանգարումից (շաքարային հիվանդություն)։ Մաշկից բացի ախաահարվում են նաև եղունգների թերթիկները, լորձաթաղանթներըներքին օրգանները։ Տրիխոմիկոզների դեպքում (մակերեսային արիխոֆիտիա կամ մակերեսային մաշկասնկագարություն, ինֆիլարատիվ-թարախակալվող արիխոֆիտիա, գոնջ) վարակի աղբյուր են հիվանդ մարդը և որոշ կենդանիներ։ Մեծ մասամբ ախտահարումն ընդգրկում է նաև մազերն ու եղունգները։ Խորը սնկային հիվանդությունների (ակտինոմիկոզ, խոր բլաստոմիկոզ, սպորոտրիխռզ և այլն) հարուցիչները ներթափանցում են ենթամաշկմկաններըոսկրերը, ավշային հանգույցները, ներքին օրգանները և առաջացնում ծանր ախտահարումներ։

Վարակման նախանշանները

Հիմնականում հիվանդանում են տարեցներն ու երեխաները, որոնց իմունիտետը թույլ է կամ դեռևս չի պնդացել։ Ռիսկի խմբում են այն մարդիկ, որոնց աշխատանքը «ոտքի վրա է», կանգնած, որոնք երակների լայնացում, քերծվածքներ, վերքեր, վերջույթների ցրտահարություն ունեն։ Սունկը սկսում է դրսևորվել քորով. այն սկսում է շրջել ողջ օրգանիզմով՝ շփոթության մեջ գցելով արյունատար ու ավշային համակարգերը։ Ծանրագույն դեպքերում սունկը թափանցում է անգամ ուղեղի թաղանթ։ Երբեմն սնկային հիվանդության ժամանակ դիտվում է ավշային հանգույցների մեծացում։

Սնկային ախտահարման (միկոզ) առաջին վկայությունը ոտքերի մատների արանքներում ճեղքերի առաջացումն ու հեղուկ արտադրությունն է։ Դրանից հետո է վարակիչ հիվանդությունը տարածվում եղունգների վրա։ Ոտնաթաթի սնկային ախտահարման ժամանակ հիվանդին անհանգստացնում է քորը, անհարմարության զգացումը, տհաճ հոտը։

Սովորաբար սունկը ոտնատակից բարձրանում է թաթի երես, ու աստիճանաբար եղունգները սկսում են փոփոխվել. սկզբում եղունգների ծայրին դեղին շերտ կամ բիծ է առաջանում, իսկ հետո գույնն ամբողջությամբ դեղնամոխրագույն (շագանակագույն, կանաչ, սպիտակ, կապույտ, սև) երանգ է ստանում, խամրում են, դառնում անթափանց, փշրվում, շերտատվում ու տձևանում։ Եղունգը կոշտանում է, իսկ դրա տակ եղջրային զանգված է կուտակվում։

Երկարատև հիվանդության հետևանքով եղունգը կարող է լրիվ քայքայվել։ Իսկ եթե հիվանդությունը ժամանակին չբուժվի կամ կասեցվի, ապա այն ոտքերի եղունգներից կանցնի նաև ձեռքերին։ Սովորաբար այս հիվանդությունը տարիներ է տևում։

Կանխարգելումը

Հասարակական վայրերում (սաունա., լողավազան ու բաղնիք) միայն փակ ռետինե հողաթափեր կրեք։ Ոտքերը լվացեք օրական 2 անգամ՝ առավոտյան ու երեկոյան, ապա լրիվ չորացրեք։ Կանխարգելման նպատակով միջմատնային գոտիները մշակեք հակասնկային քսուքներով ու փոշիներով։ Պարբերաբար փոխեք գուլպաները՝ նախապատվությունը տալով բնականին։ Ուրիշի կոշիկ, գուլպա ու հողաթափ մի օգտագործեք (նույնը վերաբերում է սրբիչին ու եղունգների մշակման պարագաներին)։ Հնարավորության դեպքում ընտրեք կաշվից ազատ ու հանգիստ կոշիկ։

Բուժումը կախված է հիվանդության տեսակից, ախտահարման տարածվածությունից ու տեղակայումից։ Սնկային հիվանդության բուժումը շատ աշխատատար ու ժամանակատար է։ Դրա համար հակասնկային դեղամիջոցներ են կիրառվում։ Բացի դեղերից ու քսուքներից, որ հիվանդության դեպքում նշանակում է բժիշկը, հիվանդ մասերին շատ օգտակար է քացախը՝ ինչպես ակտիվ բուժման համար, այնպես էլ՝ որպես պրոֆիլակտիկ միջոց։ Մշակվում է ոչ միայն եղունգը, այլև սնկով վարակված ցանկացած հատված։

Հիվանդանում են բոլորը, ռիսկի խմբում են առաջին հերթին սնկային հիվանդություն ունեցողի ընտանիքի անդամները։ Դրա համար տան անդամներից մեկի բուժման ընթացքում մյուսները ևս պետք է հետազոտվեն ու անհրաժեշտության դեպքում բուժվեն։ Նման կանխարգելիչ բուժումը կկանխի հետագա կրկնավարակից։

Եթե կասկածներ ունեք, ուրեմն առանց հետաձգելու դիմեք մաշկաբանին, որը համապատասխան անալիզներ կանի ու բուժում կնշանակի. այն կարող է լինել տեղային (ախտահարման ոչ մեծ հատվածի դեպքում) և ընդհանուր։ Փաստերը վկայում են համալիր բուժման արդյունավետության մասին։

Տեղային բուժման համար առաջարկվում են հակասնկային լաքեր, որոնք պետք է քսել եղունգներին ու հատուկ քսուքներ, կրեմներ ու լուծույթներ, որոնք կիրառվում են օրական 2 անգամ։

Եղունգների մշակման համար պատրաստում են օճառա-սոդային լոգանքներ 10-15 րոպեով, որից հետո եղունգներից հեռացվում են եղջրացած մեռուկացած հատվածները՝ այդ նպատակի համար կիրառելով եղունգների խնամքի ախտազերծված պարագաներ։

Բոլոր միկոզներն էլ վարակիչ են, սակայն դա չի նշանակում, որ հիվանդին պետք է մեկուսացնել։ Սակայն արժե խուսափել ձեռքսեղմումից, իսկ լոգանքից հետո լավ կլինի լոգարանը լավ մաքրել, լվանալ՝ հիգիենայի բոլոր կանոններով։ Եթե հաճախ եք լինում հասարակական բաղնիքներում ու այնքան էլ վստահ չեք դրանց մաքրության մեջ, ապա ամեն անգամ բաղնիք, սաունա, լողավազան հաճախելուց հետո ոտքերը մշակեք բորասպիրտով կամ էլ քացախալուծույթով (մեկ ճաշի գդալը՝ մեկ բաժակին)։

Միշտ օգտվեք սեփական հողաթափերից, իսկ ոտքերը լվանալուց հետո չորացրեք, հաճախակի փոխեք գուլպաները։

Գլխի սնկային հիվանդությանը շատ օգտակար է եղինջի ջուրը։ Գլուխը լվանալ եղինջի ջրով, այնուհետև գլխին փաթաթել նույն ջրի մեջ թաթախված սրբիչը։ Այսպես 3 ամիս անընդմեջ անելուց հետո տարբերությունը զգալի կլինի։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook