Friday, April 19, 2024
Նորություններ

Մասագետները ներկայացրել են՝ որոնք են արյան վարակման մասին հուշող հիմնական ախտանշանները

Սեպսիսը կամ արյան վարակումը շատ վտանգավոր խնդիր է, որը կարող է մահացու լինեն անհապաղ միջոցներ չձեռնարկելու դեպքում: Շատերը չգիտեն, թե ինչ ախտանշաններով է դրսևորվում արյան վարակումը, ուստի ոչ միշտ են ժամանակին դիմում մասնագետին, ինչով էլ պայմանավորված է խնդրի հետևանքով մահացության բավական բարձր ցուցանիշը: Հանրության շրջանում տեղեկացվածության մակարդակի բարձրացման համար The Sun պարբերականը ներկայացրել է մասնագետները նախազգուշացումներն ու հիվանդության առանցքային դրսևորումները:

Արյան վարակումը ծանր ախտաբանական վիճակ է, որը պայմանավորված է լինում արյան մեջ հայտնված հարուցիչով: Սեպտիկ գործընթացի զարգացումը կարող է կյանքի համար վտանգավոր լինել ժամանակին բուժում չստանալու դեպքում: Վիճակագրական տվյալներով՝ միայն 2017 թվականին ամբողջ աշխարհում գրանցվել է արյան վարակման 48.9 միլիոն դեպք, իսկ մահացել է շուրջ 11 միլիոն մարդ: Ընդ որում՝ հիվանդների 40%-ը մինչև հինգ տարեկան երեխաներ են: Ավելին՝ առավել հաճախ հիվանդների մոտ ախտորոշվում են ստորին շնչուղիների վարակներ:

Սեպսիսի հիմնական ախտանշաններն իմանալը շատ կարևոր է յուրաքանչյուրի համար, քանի որ այս մահացու խնդրի դեպքում բուժումը հարկավոր է սկսել հնարավորինս շուտ: Մասնագետների խոսքով՝ արյան վարակման մասին հուշող առաջին ախտանշաններից են անբացատրելի հոգնածությունը, հիվանդագին տեսքը, ախորժակի կորուստը, դողը կամ տենդը, ծարավի զգացումը, դժվարացած կամ հաճախակի շնչառությունը, սրտի ռիթմի արագացումը, զարկերակային բարձր ճնշումն ու մեզի քիչ քանակությունը: Այս ախտանշանները ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել, քանի որ ուշ միջոցներ ձեռնարկելը կարող է ճակատագրական լինել հիվանդի համար:

Բժիշկներն ընդգծում են, որ արյան վարակման զարգացման հավանականությունը մարդը կարող է նվազագույնի հասցնել՝ պարզապես ժամանակին գրիպի կամ թոքաբորբի դեմ պատվաստումներ ստանալով: Բացի այդ, շատ զգոն պետք է լինեն նաև բժիշկները՝ կանխելով ներհիվանդանոցային վարակների տարածումն ու քրոնիկ այնպիսի հիվանդությունների զարգացումը, ինչպիսին է շաքարային դիաբետը, որը դարձնում է մարդուն ավելի խոցելի վարակների նկատմամբ:

Նյութը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook