Wednesday, April 24, 2024
Նորություններ

Մասնագետը նշել է՝ առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել ոտնաթաթերի սառնությունը

Ոտնաթաթերի սառնությունը սովորաբար ասոցացվում է տարվա ցուրտ եղանակների հետ, ուստի մարդիկ հազվադեպ են պատշաճ ուշադրություն դարձնում այս խնդրին, մինչդեռ քչերին է հայտնի, որ որոշ դեպքերում սառը ոտնաթաթերը կարող են հուշել առողջական որոշակի խնդիրների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել։ Բժիշկ-նյարդաբան Իրինա Լյասկինան նշել է, թե որ հիվանդությունները կարող են դրսևորվել նման արտասովոր ախտանշանով։

Մասնագետի խոսքով՝ ոտնաթաթերի սառնությունն առաջին հերթին կարող է պայմանավորված լինել անոթային ու նյարդաբանական հիվանդություններով։ Բացի այդ, խնդիրը կարող է հուշել նաև մի շարք այլ խանգարումների մասին, ուստի եթե այն պայմանավորած չէ ցուրտ եղանակով կամ սառը ջրում լողալով, ապա մասնագետը հորդորում է անհապաղ բուժզննում անցնել։

«Այս հիվանդությունը կարող է լինել այնպիսի հիվանդությունների դրսևորում, ինչպիսին են Ռեյնոյի հիվանդությունը և տարբեր բնույթի պոլինեյրոպաթիաները, որոնք կարող են պայմանավորված լինել շաքարային դիաբետով, ալկոհոլի չարաշահմամբ, ծանր մետաղներով քրոնիկ ինտոքսիկացիայով, լյարդի ու երիկամների հիվանդություններով», – նշում է բժիշկը։

Խնդրի կանխարգելման համար մասնագետը խորհուրդ է տալիս առաջին հերթին ճիշտ հագուստ ու կոշիկ կրել։ Հարկավոր է հրաժարվել չափազանց նեղ ու արհեստական նյութերից պատրաստված կոշիկներից, ինչպես նաև մարզել անոթները, ինչը կարելի է անել առավոտյան կոնտրաստային ցնցուղ, իսկ երեկոյան ծովի աղով տաք լոգանք ընդունելով։

Բացի այդ, Լյասկինան խորհուրդ է տալիս հարստացնել սննդակարգը սպիտակուցային մթերքով (օրինակ՝ թռչնամսով ու լոբազգիներով), օգտագործել ավելի շատ մրգեր ու բանջարեղեն, ինչպես նաև չմոռանալ տարվա ցուրտ եղանակներին պոլիվիտամինային կոմպլեքսներ ընդունելու կարևորության մասին։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook