Thursday, March 28, 2024
Նորություններ

Մասնագետները ծանոթացել են մարզային խնդիրներին

Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է մարզային այցելությունների շարք, ինչը կնպաստի առողջապահության նախարարության և մարզային բուժհաստատությունների կապի ամրապնդմանը: Մասնագետները կուսումնասիրեն վիրաբուժական և սրտաբանական ծառայությունների իրավիճակը, համատեղ կքննարկեն առկա խնդիրները, լուծման տարբերակները և ինվազիվ նոր ծառայության գործարկման հնարավորությունը:

Առաջին այցը Վանաձորի բժշկական կենտրոն էր, որն իրականացրել են առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը, բուժօգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ԱՆ վիրաբուժության գծով խորհրդատու Սուրեն Ստեփանյանը և ԱՆ սրտաբանության գծով խորհրդատու Համլետ Հայրապետյանը:

Հանդիպման ընթացքում մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների հետ մանրամասն ուսումնասիրվել են վիրաբուժական ծառայությունների խնդիրները, մասնավորապես` կադրային համալրվածությունը, սարքավորումներով հագեցվածությունը, իրականացվող միջամտությունների ծավալը: Հատուկ ուշադրության է արժանացել Վանաձորի բժշկական կենտրոնում ինվազիվ սրտաբանական ծառայության գործարկման անհրաժեշտությունը և դրա համար պահանջվող կոնկրետ քայլերը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել հնարավորինս աջակցելու ծառայության օր առաջ գործարկմանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook