Saturday, April 20, 2024
Նորություններ

Մասնագետները ներկայացրել են ՝ որոնք են ջրի մեջ ծննդաբերելու առավելությունները

Գոյություն ունի ծննդաբերության մի քանի մեթոդ, որոնցից մեկը՝ ջրի մեջ ծննդաբերելու պրոցեդուրան  ներկայում բավական հայտնի է: Սա  պայմանավորված է նրանով, որ այս մեթոդն ավելի անվտանգ է, քանի որ դրա ժամանակ ծննդկանի՝ առաջին ու երկրորդ կարգի պատռվածքներ ստանալու հավանականությունը զգալիորեն նվազում է:

ԱՄՆ-ում Միչիգանի համալսարանի մի խումբ մասնագետներ վերլուծել են ավանդական եղանակով ավելի քան երկու հազար ծննդաբերության վերաբերյալ ստացված տեղեկությունները, ինչպես նաև ուսումնասիրել ջրի մեջ ծննդաբերելու պրոցեդուրայի առանձնահատկությունները: Ընդ որում՝ այս եղանակով երեխա լույս աշխարհ բերել համաձայնվել է 400 երիտասարդ կին:

Հետազոտության համահեղինակ Լիզա Քեյն Լոուն ընդգծում է, որ ծննդաբերության այս եղանակը թույլ է տալիս մեղմել ցավոտ զգացողություններն ու նվազագույնի հասցնել նորածինների մոտ սթրեսի մակարդակը: Սակայն միաժամանակ կա տարածված կարծիք, որ ծննդաբերության այս մեթոդը բարձրացնում է փոքրիկի խեղդվելու կամ վարակվելու հավանականությունը, ինչի հետևանքով շատերը խուսափում են այս պրոցեդուրայից:

Մասնագետները նշում են, որ այս պրոցեդուրայի դեպքում անչափ կարևոր է փորձված մանկաբարձերի ներկայությունը: Բանն այն է, որ այս մեթոդն ունի մի շարք առավելություններ, սակայն միևնույն ժամանակ հարկավոր է շատ զգոն լինել և ժամանակին դուրս բերել փոքրիկին ջրից, որպեսզի նա առաջին անգամ շնչի արդեն ջրից դուրս, գրում է actualnews.org  կայքը:

Նյութը՝  tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook