Wednesday, April 24, 2024
Նորություններ

Մարզի մասնագետների տրամադրվածությունն ուրախացրել է նախարարին

Արարատի բժշկական կենտրոնի երիտասարդ մասնագետները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանին դիմել են մարզերում առանձին ծառայությունների ընդլայնման և նեղ մասնագիտությունների զարգացման հարցերով։ Ողջունելով երիտասարդ կադրերի նախաձեռնողականությունն ու գործնական աշխատանքում ծնված գաղափարները` նախարարը  հորդորել է բարձրացված հարցերի շուրջ խորհրդակցել ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետների հետ  և իրեն ներկայացնել միասին մշակած առաջարկները։

unnamed (2)

 

Լևոն Ալթունյանն այստեղ ևս ծանոթացել է կենտրոնում մատուցվող ծառայություններին, հիվանդների բուժման արդյունքներին, ինչպես նաև առողջության առաջնային օղակի հետ համագործակցությանը։

Բուժաշխատողների հետ զրույցի ընթացքում նախարարը հետաքրքրվել է, թե նրանք ինչպես են ընդունում համակարգում իրականացվող բարեփոխումները։

Ամփոփելով Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի արդյունքները` նախարար Ալթունյանը նշել է. «Մարզի բուժաշխատողների մասնագիտական պատրաստվածությունը, նրանց տրամադրվածությունը բարեփոխումների նկատմամբ վստահություն են ներշնչում, որ ամեն ինչ կարվի։ Նրանց հետ իսկապես սարեր կարելի է շրջել»։

Այցի ընթացքում նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ պայմանավորվել են առաջիկայում քննարկել մարզի առողջապահական կազմակերպությունների նոր մոտեցումներով մշակված օպտիմալացման ծրագիրը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook