Friday, April 19, 2024
Նորություններ

Մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկերը

2018 թվականի մարտի 1-ից Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային (այդ թվում հակաբիոտիկներ), հսկվող և հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն` ըստ սահմանված կարգի:

Նշենք, որ սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձևաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար: Որևէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։ Ինչ վերաբերում է դեղատոմսի  ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը` 6 ամիս:

Միաժամանակ, մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ն ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձևերը:

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հակավարակային դեղերի ցանկը,

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հոգեմետ նյութ պարունակող դեղերի ցանկը,

Հայաստանի Հանրապետությունում գրանցված հորմոնային դեղերի ցանկը,

Հայաստանի Հանրապետությունում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի  ցանկը կցվում են:

Հսկվող դեղեր

ԱռանցԴեղատոմսիԲացԴեղեր

Հակավարակային դեղեր

Հորմոնալ դեղեր

Leave a Reply

x Close

Like Us On Facebook