Tuesday, April 23, 2024
Մանկան ԱնկյունՆորություններSEO

Մարտի 23-ին տեղի ունեցավ լույսի մոլորակ․ մոր և մանկան էքսպո-կոնֆերանսը

Մարտի 23-ին, Երևանի էքսպո ցուցահանդեսային կենտրոն տեղի ունեցավ մոր և մանկան զարգացման էքսպո-կոնֆերանս՝ հանուն ավելի առողջ և կիրթ հասարակության։ Ցուցահանդեսը նախատեսված էր  բոլոր ներկա և ապագա մայրիկների, մոր և մանկան հիմնախնդիրներով զբաղվող հաստատությունների, և ընդհանրապես, բոլոր նրանց համար, ովքեր մտահոգ են հասարակության կայուն զարգացմամբ և ապագա սերունդների բարեկեցությամբ կամ պարզապես ցանկանում են անմոռանալի օր ունենալ՝ լի մանկական զվարճանքներով։

Ծրագիրը նպատակ ունի ՝
✔Մասնագիտական տեղեկատվություն տրամադրել մոր և մանկան առողջության պահպանման հարցերի վերաբերյալ
✔Բարձրացնել հատուկ կարիքներով երեխաների սոցիալականացման հարցերը, տեղեկատվություն տրամադրել առողջական խնդիրների վաղաժամ բացահայտման և դրանց հետագա զարգացման կանխարգելման վերաբերյալ
✔Ներկայացնել կրթական այլընտրանքային ծրագրեր առաջարկող կենտրոնները, նրանց կողմից առաջարկվող բաց դասերը
✔Երեխաներին, և ինչու՞ ոչ, նաև մեծերին նվիրել հագեցած և ուրախ պահերով լի օր, պարգևել ջերմ հիշողություններ՝ համադրելով զվարճանքն ու օգտակար տեղեկատվությունը

Միջոցառումը նախատեսված էր՝

✔Մինչև 15 տարեկան երեխաների համար
✔Բոլոր ծնողների համար
✔Հղիների համար
✔Առողջության պահպանմանն ուղղված ՀԿ-ների համար
✔Երեխաների առողջության, կրթության, հատուկ կարիքների և սոցիալական հարցերով գործունեություն ծավալող ՀԿ-ների համար
✔Ամենատարբեր պրոֆիլների բժիշկների համար
✔Կրթական հաստատությունների համար

53216915_2279654939027615_3594758472790441984_n 54405576_371365153460470_1491212821264859136_n 54425419_565389833946244_823790292334280704_n 54435231_573172723159464_8124319553967620096_n 54435962_2420327338247437_6549154432896991232_n 54519375_1270732093090602_8540096508756754432_n 54520426_423193288431089_2939827813290606592_n 54727723_841939846150027_1389161490619039744_n 55539269_840261016307309_8076012106874355712_n 55576834_634403613656365_2917988523065737216_n 55760051_352135198976847_2536921728731316224_n 55798300_2334441056802199_4779971744846839808_n

54522897_275324000059903_2271582540424806400_n

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook