Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մաքրող, սնուցող, խոնավացնող դիմակներ և լոսյոն` բոլոր տիպի մաշկերի համար

Չոր մաշկի համար անփոխարինելի սնուցող դեղատոմս. կարտոֆիլը կաթի հետ եփեք, խյուս պատրաստեք: Սկզբում կարտոֆիլը լվացեք, կեղևով եփեք, ապա մաքրեք կեղևը և կաթի մեջ լուծեք այն: Ստացված խյուսից 1 ճաշի գդալով վերցրեք և խառնեք 1 ձվի դեղնուցի, 1 թ/գ մեղրի և 1 ճ/գ բուսական յուղի մեջ, լավ տրորեք: Այնուհետև 1 թ/գ գլիցերինը լուծեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, և դա լցրեք վերոնշյալ` կարտոֆիլով և այլ սննդամթերքով պատրաստված զանգվածի վրա: Կրկին ամբողջը լավ խառնեք և քսեք դեմքին, պարանոցին: Պահեք 15 րոպե, ապա լվացեք ոչ շատ տաք ջրով:

Ճարպոտ մաշկը մաքրելու, կամ կոմբինացված մաշկի ճարպոտ հատվածները սնուցելու-մաքրելու համար կավից պատրաստված դիմակների մեջ գլիցերին ավելացրեք: Կես թեյի գդալ գլիցերինը լցրեք 2 ճ/գ գոլ ջրի մեջ, ավելացրեք նույնքան կապույտ, կանաչ, սպիտակ կավեր, լավ խառնեք, որպեսզի միատարր զանգված դառնա: Քսեք դեմքին, պահեք 10-15 րոպե, լվացեք գոլ ջրով:

Մաքրող և սնուցող, խոնավացնող լոսյոն` բոլոր տիպի մաշկերի համար: Հավասար քանակությամբ միմյանց խառնեք երիցուկի, դաղձի տերևները, կիտրոնի չորացրած կամ թարմ կեղևի քերուկը, արջածառի պտուղը (յագոդի ռյաբինի): 2 ճաշի գդալ այդ զանգվածի վրա 1 բաժակ եռջուր լցրեք և թույլ կրակի վրա եռացրեք 25-30 րոպե: Կրակից վերցրեք, կափարիչով ծածկեք այն, թողեք սառչի: Քամեք, վրան 1 ճ/գ օղի ավելացրեք և 1 ճ/գ գլիցերին:

Որպես խնամքի և գեղեցկությունը պահպանող միջոց կարելի է օգտագործել տնային միջոցները, մասնավորապես, ձեռքի մաշկի գեղեցկության և առողջության վրա կարող են լավ ազդեցություն ունենալ նարդոսով կամ նարդոսի յուղով պատրաստված դիմակները: Այդպիսի միջոցները սնուցում են մաշկը, չեզոքացնում են ավելորդ չորությունն ու մաշկին հաճելի թավշություն են պարգևում:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook