Friday, March 29, 2024
Նորություններ

Մեծ Բրիտանիայի դրոշները նոր թագավորի պատվին կբարձրացվեն, 26 ժամ անց կրկին կխոնարհվեն

Արքայազն Չարլզը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի Չարլզ III թագավոր կհռչակվի Գահակալությունը ստանձնելու խորհրդի նիստում՝ Լոնդոնի Սենթ Ջեյմս պալատում, որին ներկա կլինի նրա որդի Ուիլյամը։ Առաջին անգամ այդ արարողությունը կցուցադրվի հեռուստատեսությամբ։

Մեծ Բրիտանիայի դրոշները նոր թագավորի պատվին կբարձրացվեն, 26 ժամ անց կրկին կխոնարհվենգրում է BBC-ն։

Երկրում հայտարարված պետական սուգը կտևի մինչև սեպտեմբերի 18-ը։

Լոնդոնի ժամանակով ժամը 11:00-ին պալատի պատշգամբից կկարդան Գլխավոր հռչակագիրը, որով Չարլզը կհռչակվի պետության ղեկավար: Ժամը 12:00-ին նմանատիպ հռչակագիր կընթերցվի Լոնդոնի Սիթիի թագավորական բորսայում, իսկ սեպտեմբերի 11-ին ՝ կիրակի կեսօրին, Շոտլանդիայում, Հյուսիսային Իռլանդիայում և Ուելսում:

Չարլզը 73 տարեկան է, 63 տարի նա եղել է Ուելսի արքայազն։

Չարլզ III-ը կգլխավորի սգո արարողությունները որպես նորահռչակ միապետ և Համագործակցության 14 երկրի պետության ղեկավար։ Նրա կինը՝ Կամիլլան կդառնա թագուհի-կոնսորտ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook