Thursday, March 28, 2024
ՆորություններԺամանց

Մեկին սեր, մյուսին՝ փող․ ի՞նչ է պատրաստում 2021-ը կենդանակերպի նշանների համար

Այն նշանները, որոնց համար անցնող տարին ծանր է եղել, վերջապես կկարողանան շունչ քաշել, իսկ մյուսների համար Սպիտակ մետաղե Ցլի տարին բազմաթիվ անակնկալներ է պատրաստում։

Աստղաբանների կարծիքով՝ եկող տարին հեշտ չի լինի Կարիճների, Ցլերի, Առյուծների և Ջրհոսների համար՝ նրանց գլոբալ փոփոխություններ ու վերափոխումներ են սպասվում։ Չեն հասցնի թուլանալ նաև Երկվորյակները, Կույսերը, Աղեղնավորներն ու Ձկները․ նրանց նույնպես սպասվում է աստղերի անկայունություն ու փոփոխական էներգիա։

Խոյ

Знаки Зодиака - Овен

Խոյերը, հնարավոր է, փոխեն կյանքի հանդեպ որոշակի հայացքները։ Ազգականների, ինչպես նաև գործըներների հետ հարաբերություններում փոփոխություն է սպասվում։

Այս նշանի ներկայացուցիչները հոգևոր «վերագործարկման» կարիք կզգան, հենց իրենք էլ նոր փոփոխությունների նախաձեռնող կդառնան և կսկսեն նոր հորիզոններ նվաճել։ Իսկ այ սերն ու մտերմիկ հարաբերությունները 2021-ին Խոյերի գլխավոր թեման չեն։

Աստղաբանները Խոյերին խորհուրդ են տալիս ակտիվորեն աշխատել և համառորեն շարժվել դեպի նպատակակետը։ Հնարավոր են բարդություններ ու դժվարություններ ֆինանսական ոլորտում, սակայն հնարամտությունը և կողմնորոշվելու ունակությունը կօգնեն խուսափել խնդիրներից։

Ցուլ

2021 թվականին Ցուլերին անակնկալներ են սպասվում նյութական ոլորտում։ Փոփոխությունները կառնչվեն անձնական եկամուտներին, վարկերին ու պարտքերին։ Անակնկալները կարող են լինել ինչպես լավ, այնպես էլ վատ։

Պահպանողական Ցլերին աստղերը խորհուրդ են տալիս հնարավորինս արագ հարմարվել ժամանակի անկայունությանը։ Երբեմն պետք է ուղղակի «լողալ հոսանքի հետ»։ Մյուս կողմից՝ նոր նախաձեռնություններն ու փոփոխությունները ֆինանսական հաջողություններ կբերեն։

Երկվորյակներ

Знаки Зодиака - Близнецы
2021թ․-ը կլավացնի և կկայունացնի Երկվորյակների ֆինանսական վիճակը։ Հնարավոր է՝ աճի հետաքրքրությունը ինչ-որ նոր բան սովորելու և ճամփորդությունների հանդեպ։

Այս նշանի շատ ներկայացուցիչների սիրային արկածներ են սպասվում, սակայն դրանք հպանցիկ կլինեն և դժվար թե որևէ լուրջ բանի հանգեցնեն։

Երկվորյակներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել սեփական առողջությանը, լուրջ վերաբերվել շնչառական համակարգին, քանի որ շնչառական հիվանդությունների ռիսկ կա։

Խեցգետին

Знаки Зодиака - Рак
Խեցգետին

Գալիք տարում Խեցգետինները կարող են անսպասելի ֆինանսական եկամտի հույս ունենալ, բայց մյուս կողմից՝  նաև նյութական կորուստներ են հնարավոր։

Տարին բարենպաստ է կառուցողական գործերի համար՝ ջանադիր ուսում, ամուսնություն, երեխա և այլն։

Մյուս կողմից՝ սիրո մեջ Խեցգետիններին գաղտնիքներ և ինտրիգներ են սպասվում։

Առյուծ

Знаки Зодиака - Лев
Առյուծ

Զգացմունքային առումով Առյուծներին ինչպես թռիչքներ, այնպես էլ անկումներ են սպասվում։ Ընդհանուր առմամբ 2021 թ.-ը նրանց համար սիրո նշանի տակ կանցնի։ Կարող են անակնկալներ հայտնվել անձնական կյանքում։

Իսկ նոր հնարավորություններն իրագործելու համար հարկավոր է համբերությամբ զինվել և համաչափ քայլքով շարժվել դեպի նպատակը։ Օգտակար կլինի գործողությունների պլան կազմել և հետևել դրան։

Տարին հաջող է նաև ամուսնական հարաբերությունների ամրապնդման կամ ընտանիք ստեղծելու համար, եթե դեռ մենակ եք։

Կույս

Կույսերի համար 2021-ը նշանակալի կլինի։ Այս նշանի ներկայացուցիչներին սպասվում են փոփոխություններ ծնողների հետ հարաբերություններում, հնարավոր է նաև տեղափոխություն կամ բնակավայրի կտրուկ փոփոխություն։

Հնարավոր են տատանումներ աշխատանքում։ Եթե դուք մտածում եք փոխել գործունեության ոլորտը կամ աշխատանքը, ապա այս տարին շատ հաջող է այդ միտքն իրագործելու համար։ Հնարավոր են նաև հեռավոր ուղևորություններ։ Դրանք կյանքում դրական նոտա կմտցնեն։

Կշեռք

Կշեռքներին փոփոխություններ են սպասվում ինչպես հարազատների հետ հարաբերություններում, այնպես էլ աշխատանքում։ Հնարավոր է հեղինակության աճ, նոր հետաքրքրություններ ու ծանոթություններ ի հայտ կգան, ինչպես նաև կփոխվեն կյանքի վերաբերյալ հայացքները։

Տարին հաջող է նոր նախաձեռնությունների համար։ Աստղերը խորհուրդ են տալիս բռնել ոգեշնչման ալիքն ու առաջ մղել սեփական նախագծերը։ Միացրեք ձեր դիվանագիտական ուակությունները, ճարպիկ եղեք, աշխատեք ամեն ինչ հասցնել։

Կարիճ

Կարիճների հարաբերություններում կրքեր ու լարվածություն է սպասվում։ Այդ առումով տարին Կարիճների համար անհանգիստ կլինի։ Այնուամենայնիվ, այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ է տրվում տարվա ընթացքում երբեմն ուղղակի «լողալ հոսանքի հետ»։

Կյանքը դեպի լավը փոխելու հնարավորություն կա։ Դա վերաբերում է ընտանիք ստեղծելուն, երեխայի ծննդին, բնակության վայրի փոփոխությանը։ Տարին շատ հաջող է նմանատիպ հարցերի լուծման համար։ Կարիճների համար կարևոր թեմաներ են ֆինանսները, կարիերան, ընտանիքը։

Աղեղնավոր

Աղեղնավորների համար 2021թ․-ը շատ կարևոր է․ հագեցած, ինչ-որ տեղ նույնիսկ գերհագեցած տարի կլինի։ Աղեղնավորներին ինքնագնահատականի փոփոխություններ են սպասվում, երբեմն՝ հարաբերություններում լարված պահերի միջոցով։ Անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն հատկացնել առողջությանը։

Գլխապտույտ սիրավեպ սկսելու բոլոր հնարավորությունները կան։ 2021 թ․-ին արժե զգույշ և շրջահայաց լինել ծախսերի հարցում։

Այծեղջյուր

Այծեղջյուրներին 2021-ին փիլիսոփայական խորհրդածություններ են սպասվում և սեփական մտքերի հետ մենակ մնալու ցանկություն։ Հնարավոր են փոփոխություններ աշխատանքում և անգամ ժամանակավոր գործազրկություն։ Ընդհանուր առմամբ տարին Այծեղջյուրների համար բավականին հեշտ կլինի, հնարավոր կլինի վերջապես շունչ քաշել։

Այն ամենը, ինչին Այծեղջյուրները կկարողանան հասնել եկող տարվա ընթացքում, բարեկեցության հիմք կդառնա մոտակա 20 տարվա համար։

Ջրհոս

Ջրհոսը կվերանայի իր երազանքները, նրա մոտ ընկերների շրջանակը փոխելու ցանկություն կառաջանա, արժեքների վերաիմաստավորում տեղի կունենա։ Սիրային կյանքը բազում արկածներ է խոստանում․ աստղերը երկրորդ կես գտնելու և ամուր ամուսնություն կառուցելու հնարավորություն կտան։

Մի խոսքով՝ եթե դուք որոշել եք արմատապես փոխել ձեր կյանքը, ապա 2021-ը նպաստավոր է դրա համար։

Ձկներ

Ձկները կսուզվեն իրենց գաղտնիքների մեջ։ Կարող են փոփոխություններ տեղի ունենալ կարիերայում և անձնական կարգավիճակում․ Ձկները կարող են բաժանվել կամ հակառակը՝ օրինականացնել իրենց հարաբերությունները։ Նրանցից շատերը կսկսեն մտածել գլոբալ նպատակների մասին։ Հնարավոր են փոփոխություններ ծնողների հետ հարաբերություններում, ինչպես դեպի լավը, այնպես էլ դեպի վատը։

Ձեզ խորհուրդ է տրվում կենտրոնանալ հոգևոր զարգացման, ձեր ներքին աշխարհի վրա։ Եթե դուք ստեղծագործ մարդ եք, ապա այս տարին շատ ոգեշնչում և գաղափարների իրագործում կբերի։

Read more: https://armeniasputnik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook