Thursday, March 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մեկնարկեց Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը

Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկեց Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովը, որին մասնակցելու նպատակով 40 երկրներից 180-ից ավել առաջատար մասնագետներ ժամանել են Հայաստան:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ Հայաստանը, ինչպես աշխարում շատ երկրներ, նույնպես զերծ չի մնում մանկական ուռուցքային հիվանդություններից: «Այսօր գիտաժողովի հիմնականթեման մանկական ուռուցքաբանությանը վերաբերող խնդիրներն են՝ սնուցումը, ճառագայթային թերապիան, քիմիաթերապիան, վիրաբուժությունը, համալիր բուժման եղանակները, որոնք լայն կիրառում ունեն աշխարհում»,- ասաց Արմեն Մուրադյանը:

ԵՊԲՀ ռեկտորն անդրադառնալով Հայաստանում հիվանդության տարածվածությանը՝ նշեց, որ մեր երկիրը վերջին տարիներին լրջագույն հաջողություններ է արձանագրել: «Մանկական մահացություն բառակապակցությունն ինքնին դժվար արտաբերվող է: Մանկական քաղցկեղ ախտորոշումը դեռևս մնում է ամենածանր խնդիրներից մեկը: Եթե 15 տարի առաջ մանկական քաղցկեղից մահացությունը կազմում էր 50-60 տոկոս, այսօր մենք հնարավորություն ունենք ապահովել մինչև 80 տոկոս ապրելիություն»,- ընդգծեց նա՝ ավելացնելով, որ գիտաժողովը պարտավորեցնող է, քանի որ Երևանը՝ մասնավորապես ԵՊԲՀ-ն, ընտրվել է որպես հարթակ, որտեղ համաքվել են մանկական ուռուցքաբանության ոլորտում մեծ ներդրում ունեցող մասնագետներ, ովքեր կիսվում են իրենց փորձով:

download

Նշենք, որ գիտաժողովն աշխատանքները կամփոփի փետրվարի 10-ին: Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի երկրորդ գիտաժողովն անց է կացվում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ. համակազմակերպիչ են նաև աշխարհի խոշորագույն մանկական քաղցկեղի կենտրոն՝ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցն (ԱՄՆ) ու Բեյրութի ամերիկյան համալսարանը (Լիբանան): Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խումբը բաղկացած է 23 երկրների մանկական քաղցկեղի 70 կենտրոններից:

http://ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook