Friday, April 19, 2024
Նորություններ

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ

Մեկ օրում Սյունիքի մարզից սանավիացիայի ուղղաթիռներով երկու տարբեր երեխաներ են տեղափոխվել «Սուրբ Ասվածամայր» ԲԿ:

🚁 Առաջին ուղղաթիռը տեղափոխել է մոտ 3 մետր բարձրությունից ընկած 8-ամյա աղջնակին, ով գանգուղեղային վնասվածքներով ու կոտրվածքով տեղափոխվել է նախ Գորիս, ստացել առաջին օգնություն, այնուհետև «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները սանավիացիայով նրան տեղափոխել են Երևան: Երեխայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, բայց կայուն:

🚁 Երկրորդ ուղղաթիռը տեղափոխել է 4-ամյա տղայի՝ ծանր շնչառական անբարարվածությամբ: Մինչև ուղղաթիռի մեկնելը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները հեռախոսով են խորհրդատվություն տվել տեղի գործընկերներին, այնուհետև մեկնել են Կապան ու երեխային միացրած արհեստական շնչառության սարքին տեղափոխել Երևան: Տղայի վիճակը ներկա պահին գնահատվում է ծանր, կյանքին սպառնացող վտանգ կա:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook