Tuesday, April 23, 2024
Նորություններ

«Մենեջմենթ Միքս»-ն ու ԵՊԲՀ-ն հոսպիտալ մենեջերներ կպատրաստեն

«Մենեջմենթ Միքս» միջազգային կազմակերպությունն ու Երեւանի պետական բժշկական համալսարանն այսօր պայմանագիր են կնքել՝ Հանրային առողջապահության ֆակուլտետի ուսումնական գործընթացում «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ներդրման նպատակով:

ԵՊԲՀ-ում նշել են, որ միջազգային չափանիշներին համապատասխան այս ծրագիրը նախատեսված է առողջապահության համակարգում աշխատանքային փորձ ունեցող անձանց համար:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ ծրագրի հիմքում ընկած է Հայաստանում «հոսպիտալ մենեջմենթ» գաղափարի ներդրումն ու զարգացումը, ինչպես նաեւ առողջապահության կազմակերպիչների պատրաստումը, որի կարիքն առկա է առողջապահական համակարգում:

«Մենեջմենթ Միքս» ընկերության գործադիր տնօրեն Րաֆֆի Սեմերջյանն էլ ներկայացրել է տարբեր երկրներում աշխատանքի իրենց փորձը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով կյանքի կոչվող այս նախաձեռնությունն արդյունավետ համագործակցության սկիզբն է:

Կողմերը նշել են, որ կպատրաստվեն բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարիչներ, որն էլ, իր հերթին, որակապես նոր մակարդակի կհասցնի բուժհաստատությունների կառավարումը:

http://www.banks.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook