Thursday, April 18, 2024
Նորություններ

Մետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին

Մետրոպոլիտենն անդրադարձել է կայարանից պատմական Հայաստանի քարտեզը հեռացնելու մեղադրանքներին․

«Ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, թե Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քատեզը տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։

Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից ս․թ․ մայիսի 29-ին` մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, որ լեդ էկրանի տեղադրման աշխատանքները տևել են 2 օր, որից հետո ս․թ․ հունիսի 1-ին կայարանում արդեն իսկ լեդ էկրանի վրա ցուցադրված է եղել քարտեզն ամբողջությամբ»։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook