Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մերկ քնելու օգուտները

Կարծիք կա, որ մերկ քնելը կարող է նպաստել  առողջությանը` բարելավելով քունը, հարաբերությունները և վերարտադրողական կարողությունը:

Քուն

Հայտնի է, որ քնի պակասը բացասաբար է ազդում մարդու առողջության, հիշողության և բջիջների վերականգնման վրա, մեծացնում է նաև սրտանոթային հիվանդությունների և շաքարախտի զարգացման ռիսկը: Մերկ քնելը կարող է օգնել արագ ու երկար քնել: Քնելու համար անհրաժեշտ է մարմնի ջերմաստիճանի իջեցում, իսկ մերկ քնելը նպաստում է մարմնի ջերմաստիճանի արագ իջեցման, հետևաբար, ավելի խորը, հանգիստ ու վերականգնող քնելուն։

Իսկ եթե անկողնում մենակ չեք, ապա հաստատ ունեք լավ ջերմության աղբյուր։

Վերարտադրողականություն և հարաբերություններ

Մերկ քնելը կարող է դրական ազդել սեռական, վերարտադրողական առողջության, զուգընկերոջ հետ կապի և ինքնագնահատականի վրա: Վերարտադրողական առումով դա հիմնավորվում է այն կարծիքով, որ սառը ջերմաստիճանը կարող է նպաստել առողջ սերմնահեղուկի գործառույթներին:

Մերկությունը նաև ուժեղացնում է զույգերի միջև մտերմության, կապի և բավարարվածության զգացումը: Մաշկի հպումն ունի հակասթրեսային ազդեցություն, որի ժամանակ արտազատվում է օքսիտոցին հորմոնը։ Վերջինս լավ ինքնազգացողության հորմոն է, որը նվազեցնում է անհանգստությունը, խթանում է  անվտանգության և սիրո զգացումները։ Ուրիշի ներկայությամբ մերկ քնելը բարձրացնում է նաև մարդու ինքնագնահատականը։

Եթե դուք դեռ չեք քնում մերկ, գուցե ժամանակն է փորձել, քանի որ այն կարող է օգնել ձեզ ավելի լավ հանգստանալ, նվազեցնել սթրեսը և նույնիսկ նիհարել:

Նյութը՝ urolog.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook