Friday, April 19, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մերսում.Ցուցումներն ու տեսակները.aroxjblog

Մերսումը մեխանիկական, դոզավորված ազդեցությունն է մարդու մարմնի վրա մերսողի ձեռքերի կամ հատուկ սարքերի միջոցով` հիվանդությունների բուժման, առողջության պահպանման, կանխարգելման նպատակով:

Մերսման ցուցումներն են`
1.
• անեմիա
• թոքերի խրոնիկ հիվանդություններ
• գաստրիտ
• աղիների ատոնիա
• թութք
• ճարպակալում
• ստորին վերջույթների այտուցի դեպքում կատարում են մերսում օրը մեկ կամ երկու անգամ
• ընդհանուր թուլության և անեմիայի ժամանակ շոյումը հաճախ կատարում են ոչ թե դեպի սիրտ տանող ուղղությամբ, այլ ընդհակառակը` որպեսզի արյունով լցվեն թույլ մկանները
• լյարդի և փայծաղի հիվանդությունների, նրանց մեծացման ոչ ինֆեկցիոն դեղնուկի, ստամոքսի և աղիների բորբոքման, ոչ ճիշտ մարսողության օր`. փորկապության դեպքում հիմնականում կիրառում են որովայնի մերսում

2. Մկանների և հոդերի ռևմատիկ հիվանդությունների դեպքում մերսումը սկսում են նուրբ շոյանքներից, որից հետո կատարում են ուժեղ ճմլում: Հոդերի ռևմատիկ հիվանդությունների ժամանակ շոյումը կատարում են նրանց շուրջը և կողքերը, ցավոտ տեղերը անհրաժեշտ է մերսել օրը 2 անգամ: Ազդրում առկա ցավի դեպքում օրը 2 անգամ կիրառում են ուժեղ բախում, թակում (թխկթխկացում) և ցավոտ ոտքի շոյում (ինչքան որ ցավը թույլ կտա): Պոդագրայի միջնոպայական փուլում շփում են ամբողջ մարմինը և հոդերը: Ռևմատիզմի և պոդագրայի դեպքում անհրաժեշտ է կատարել պասիվ և ակտիվ շարժումներ:
3.Սուր, խրոնիկ պլևրիտի և բրոնխիալ ասթմայի ժամանակ, բացի շոյումից (այդ թվում և շրջանաձև) երկու ափերով կատարում են ուժեղ բախում մեջքի շրջանում: Դա առաջ է բերում մաշկի արյունալցում, ցուցաբերում է հանգստացնող ազդեցություն: Թոքերի պալարախտի ժամանակ շոյում են թույլ կրծքամկանները, ինչը նպաստում է նրանց ամրապնդմանը և կրծքից արյան արտահոսքին:
4. Վերին և ստորին վերջույթների սովորույթային սառեցման դեպքում նրանց ուժեղ տրորումը և բախումը նպաստում է արյան շրջանառության վերականգնմանը:
5. Նյարդային համակարգի հիվանդությունների ժամանակ կիրառում են ամբողջ մարմնի ճմլում:
6. Դեմքի շրջանի նևրալգիայի ժամանակ ցավի միջնոպայական շրջանում շոգեբաղնիքի օգնությամբ օրը երկու անգամ կատարում են մերսում: Այն կանխարգելում է նոպաների ռեցիդիվը կամ թուլացնում նրանց ուժգնությունը: Սկզբում կատարում են շատ նուրբ շոյում առանց որևէ ճնշում գործադրելու, որպեսզի թուլացնեն ցավը: Եթե դա տանելի  է հիվանդի կողմից, ապա շոյում են հարևան շրջանները: Այնուհետև ցավոտ տեղերում կատարում են ճմլման և ձգման ուժեղ շարժումներ: Աչքերի և ականջների շրջանի ցավը անցնում է ուժեղ շոյումից և ճմլումից: Նյարդի գրգռման արդյունքում ցավը բթանում է: Ստորին վերջույթների ցնցումների ժամանակ խորհուրդ է տրվում մերսումը համակցել չափավոր պտույտներով, իսկ սպազմի ժամանակ ֆիզիկական վարժություններով:

7. Հոդերի խրոնիկ հիվանդությունների դեպքում անհրաժեշտ է ինտենսիվ մերսել հարևան հյուսվածքները` տրոֆիկան լավացնելու նպատակով:

8. Վնասվածքների ժամանակ շոյում են հարևան շրջանները, որպեսզի թեթևացնեն արյան և ավշի արտահոսքը: Անհրաժեշտ է մերսել ցավոտ տեղերը, եթե այն չի ուժեղացնում ցավը:

9. Դեպի գլուխ արյան հոսքի շատացման, գլխացավի, միգրենի, ականջներում աղմուկի, գլխապտույտի, արևահարման դեպքում լավ արդյունք է տալիս պարանոցի օձիքային շրջանի ուժեղ մերսումը և ստորին վերջույթների ճմլումը: Պարանոցի շրջանի մերսումը օգտակար է նաև ուժեղ մրսածության, աչքերի և ականջների ցավի ժամանակ: Ատամնացավի դեպքում կատարում են ծնոտի ուժեղ շոյում:

10.Վերջույթների կաթվածի (պարալիչ) և անեմիայի ժամանակ օգնում են ճմլումը և շոյումը: նրանք կոմպենսացնում են շարժումների անբավարարությունը և ամրացնում են անգործունակ մկանները: Հիվանդներին, որոնք գտնվում են երկարատև անկողնային ռեժիմում, անհրաժեշտ է կանոնավոր մերսել:

Հակացուցումները`

  • ինֆեկցիոն և թարախային պրոցեսներ,
  • հոդերի սուր բորբոքում,
  • անևրիզմա,
  • չարաորակ ուռուցք,
  • խոցային պրոցեսներ,
  • մաշկային հիվանդություններ,
  • հիվանդություններ, որոնց դեպքում հիվանդին անհրաժեշտ է լիարժեք (հանգիստ սիրտ-թոքային հիվանդություններ,
  • հղիության դեպքում հակացուցված է որովայնի մերսումը
  • որովայնի ուռուցքների դեպքում մերսումը կատարում են շատ զգուշությամբ
  • մալարիա
  • մարմնի բարձր ջերմաստիճան

Տարբերում են մերսման հետևյալ տեսակները`

  • սպորտային
  • բուժական
  • հիգիենիկ
  • կոսմետիկ

Մերսման յուրաքանչյուր տեսակի դեպքում կարելի է կատարել ինքնամերսում:

Սպորտային մերսում:

Կիրառում են սպորտսմենների մոտ լավ սպորտային վիճակը պահպանելու և ինտենսիվ պարապմունքներից, մրցույթներից հետո վերականգնողական պրոցեսները լավացնելու նպատակով, ինչպես նաև սպորտային աշխատունակությունը բարձրացնելու և լավագույն արդյունքների հասնելու համար:

Բուժական մերսում:

Բուժական ֆիզկուլտուրայի հետ համակցված լայնորեն կիրառվում է հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, բուժաֆիզկուլտուրային դիսպանսերներում և առողջարանային կենտրոններում: Մերսումը կարող է հանես գալ նաև պրոֆիլակտիկայի, բուժման և ռեաբիլիտացիայի ինքնուրույն մեթոդ:

Բուժման նպատակով կիրառում են մերսման բազմազան հնարքներ:

Հիգիենիկ մերսումը կիրառում են առողջության ամրապնդման, լավ ֆիզիկական և մտավոր աշխատունակություն պահպանելու նպատակով: Համակցում են առավոտյան հիգիենիկ մարմնամարզության հետ ինքնամերսման ձևով  կամ մերսողի օգնությամբ:

Կոսմետիկ մերսումը կիրառում են դեմքի, պարանոցի, ձեռքերի ծերացումը կանխելու նպատակով: Մաշկային հիվանդությունների դեպքում կիրառում են բուժական մերսում:

Ապրեք առողջ՝

Նյութի աղբյուրը՝   aroxjblog.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook