Thursday, April 25, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Մթերքներ, որոնք կրծքի կաթ ուտող փոքրիկների մոտ գազեր են առաջացնում

Մայրական կաթը փոքրիկի համար ամենակատարյալ սնունդն է, որն ամրացնում է նրա իմունիտետը, պաշտպանում զանազան հիվանդություններից: Սակայն մայրիկները, որոնք իրենց փոքրիկին կրծքով են կերակրում, պետք է ուշադիր լինեն իրենց սննդակարգի նկատմամբ: Ոչ ճիշտ սնունդը փոքրիկի մոտ ալերգիայի կամ էլ գազերի առաջացման պատճառ կարող է դառնալ: Ուստի կրծքով կերակրվող երեխա ունեցող մայրիկները պետք է ուշադիր հետևեն, թե փոքրիկի օրգանիզմն ինչպես է արձագանքում մայրիկի սննդակարգում ընդգրկված մթերքներին ու ըստ այդմ էլ համապատասխան շտկումներ անեն սննդացանկում:

Ահա մթերքների ցուցակը, որոնք պետք է բացառել սննդակարգից, եթե փոքրիկի մոտ գազեր են առաջանում.

  • Ծաղկակաղամբ, կաղամբ, բրոկոլի, կանաչ պղպեղ և պոմիդոր: Այս մթերքները պետք է օգտագործել հնարավորինս քիչ քանակությամբ, կամ էլ օգտագործել եփված վիճակում, ոչ թե հում:
  • Կաթնամթերք, ընկուզեղեն և եգիպտացորեն:
  • Կոֆեին պարունակող ընպելիքներ, ինչպիսիք են սուրճը, թեյը և գազավորված ընպելիքները:
  • Սոյա պարունակող մթերքներ, գետնանուշ, շոկոլադ, ցիտրուս պարունակող մրգեր, ցորեն և խեցեմորթներ:
  • Ճարպեր պարունակող սնունդ, ինչպիսիք են տավարի միսը, ձուն:
  • Հղիներին ցուցված վիտամինները, որոնք երկաթ են պարունակում ու կարող են գազեր առաջացնել փոքրիկի մոտ: Այս հարցի շուրջ պետք է անպայման խորհրդակցել բժշկի հետ:

Կրծքով կերակրվող երեխաների մոտ, ինչպես և կաթնախառնուրդով սնվող երեխաների մոտ կարող են գազեր առաջանալ, սնունդը գազերի առաջացման միակ պատճառը չէ:

Մայրիկը պետք է հոգ տանի, որ փոքրիկն ուտի այսպես ասած վերջին` թաքնված կաթը, որն ավելի շատ ճարպեր ու հանքանյութեր է պարունակում:  Դա ևս կարող է նպաստել փորիկում կուտակվող գազերի դեմ պայքարին:

Ենթաստամոքսային գեղձի ֆերմենտներ  կիրառելու դեպքում մայրիկի ստացած սնունդի բարձր սպիտակուցները կճեղքվեն և կաթի հետ չեն անցնի փոքրիկին, ինչը կօգնի փոքրիկին ազատվել գազերի առաջացումից:

Փորիկի հետ խնդիրները երբեմն առաջանում են այն պատճառով, որ փոքրիկը շատ սոված է ուտելուց կամ կաթի հոսքը շատ արագ է, և նա կաթի հետ օդ է կուլ տալիս: Փորձեք խուսափել նման իրավիճակից:

Գազերից տառապող փոքրիկների մոտ նկատվում է.

  • Ստամոքսի ցավեր
  • Կերակրումից հետո բարձր լաց
  • Լացելիս բռունցքներն ամուր սեղմած են
  • Առանց պատճառի լաց:

Սովորաբար փոքրիկը նման խնդիր է ունենում կյանքի առաջին երեք ամիսներին, սակայն կարող է նաև ավելի երկար տևել: Ամեն դեպքում, խորհրդակցեք մանկաբույժի հետ ու թույլ մի տվեք, որ Ձեր փոքրիկի անդորրը խաթարվի գազիկների պատճառով:

Նյութն աղբյուրը՝ այստեղ

Leave a Reply

x Close

Like Us On Facebook