Saturday, April 20, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Մթերքներ, որոնք չի կարելի քսել դեմքին

Որոշ մթերքներ կտրականապես արգելվում է քսել դեմքին, անգամ եթե դրանք «բնական են»։ Դրանց թվում են․

Հում ձուն: Հում ձուն առկա է դեմքի եւ մազերի տնական դիմակների մեծ մասի բաղադրության մեջ։ Բայց ճշմարտությունն այն է, որ այդ մթերքը մաշկին քսելն առնվազն վտանգավոր է։ Հում ձուն կարող է սալմոնելլայի բակտերիաներ պարունակել, որոնք կարող են լորձաթաղանթի կամ վնասված մաշկի միջոցով հայտնվել ձեր օրգանիզմում։

Կիտրոնի հյութ: Լուրեր են պտտվում, որ կիտրոնի հյութի օգնությամբ կարելի է ազատվել մաշկի պիգմենտներից եւ պզուկներից։ Դա այդպես չէ։ Կիտրոնի հյութը պարունակում է շատ թթու, որը կփոխի մաշկի pH մակարդակը, կհանգեցնի բորբոքումների եւ գրգռվածության։

Սննդի սոդա: Ոմանք պնդում են, որ սննդի սոդան օգնում է պզուկների դեմ պայքարում, բայց այս բաղադրիչից նույնպես պետք է հրաժարվել։ Սոդան կարող է փոխել մաշկի pH մակարդակը եւ նվազեցնել դրա վերին շերտի հաստությունը։

Դարչին: Դարչինը հաճելի բույր ունի, սակայն չարժե այն քսել դեմքին։ Այն նույնպես կարող է փոխել մաշկի pH մակարդակը, բացի այդ, կարող է հանգեցնել գրգռվածության եւ այրվածքների։

Մայոնեզ: Թվում է, թե ում մտքով կարող է անցնել մայոնեզ քսել դեմքին։ Պարզվում է, որ ոմանք կարծում են, թե այն խոնավեցնում է մաշկը, ինչպես քսուքը։ Դա իրականությանը չի համապատասխանում, քանի որ մայոնեզը կարող է փակել մաշկի ծակոտիները, ինչի պատճառով մեծանում է պզուկների եւ ցանի առաջացման հավանականությունը։ Ավելին՝ պատրաստի մայոնեզում կան հսկայական քանակությամբ քիմիկատներ եւ բուրավետիչներ, որոնք ձեր մաշկին պետք չեն։

Սպիրտ: Որոշ մարդիկ, որոնք յուղոտ մաշկ ունեն, մտածում են, որ ավելորդ ճարպից ազատվելու համար կարելի է օգտագործել սպիրտային լուծույթներ։ Սակայն ալկոհոլը մաշկից քաշում է կարեւոր լիպիդները, սպիտակուցներն ու ճարպերը, ինչի պատճառով մաշկը թուլանում է եւ խոցելի դառնում բորբոքումների առաջ։

Նյութի աղբյուր՝hospitals.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook