Thursday, April 25, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Մթերքներ, որոնք օրգանիզմի վրա դեղամիջոցի ազդեցություն են ունենում.tert.am

Այս մասին հաղորդում է Tert.am-ը: Բոլորն էլ գիտեն, որ դեղամիջոցների մի մասը ստացվում է բնական միջոցներից, սակայն քչերը գիտեն, որ նման ազդեցության համար պարտադիր չէ վերամշակել օրգանական մթերքը և օգտագործել այն դեղորայքի տեսքով: Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք նույնքան արդյունավետ են, որքան դրանցից պատրաստված դեղամիջոցները: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Չիլի պղպեղ

Այս պղպեղը պարունակում է մի նյութ՝ կապսաիցին, որն ազդում է որպես տեղային ցավազրկող միջոց արթրիտի և նմանատիպ այլ հիվանդությունների դեպքում: Կապսաիցինը մեղմում է հոդերի և ոսկորների մղկտուն ցավը: Բացի այդ, կծու սնունդը նպաստում է օրգանիզմում էնդորֆինի մակարդակի բարձրացմանը:

Հնդկահավ

Հնդկահավի միսը, ինչպես և թռչնամսի այլ տեսակները, պարունակում է մեծ քանակությամբ տրիպտոֆան, որը սերոտոնինի քիմիական միացությունն է, իսկ սերոտոնինը դրական ազդեցություն է ունենում տրամադրութան վրա:

Կարտոֆիլ

Ինչպես օսլայով հարուստ ցանկացած այլ սննդամթերք՝ կարտոֆիլը (հատկապես քաղցր կարտոֆիլը) խթանում է սերոտոնինի արտադրությունը, ուստի վատ տրամադրության դեպքում խորհուրդ է տրվում կարտոֆիլով ուտեստներ օգտագործել: Բացի այդ, այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ վիտամին A, ինչը նույնպես շատ օգտակար է:

Սպանախ

Վաղուց հայտնի է, որ տրամադրությունը բարձրացնելու համար հարկավոր է շատ սպանախ ուտել: Այն պարունակում է մեծ քանակությամբ մագնեզիում, որն օգնում է ազատվել սթրեսից և դրան ուղեկցող տհաճ ախտանշաններից:
Սաղմոն

Սաղմոնը հարուստ է Oմեգա-3 ճարպաթթուներով, ինչի շնորհիվ շատ ավելի օգտակար է, քան գլխուղեղի աշխատանքը խթանող դեղամիջոցները: Այս ձուկը կօգնի բարելավել մտավոր կարողությունները՝ խուսափելով կողմնակի բարդություններից, որոնք առաջանում են դեղամիջոցների օգտագործման դեպքում: Այս ճարպաթթուները պարունակվում են նաև ձկան մի շարք այլ տեսակներում:

Կակաո

Կակաոն շոկոլադի և քաղցր կաթնային ըմպելիքների հիմնական բաղադրիչն է, որը պարունակում է մի շարք միացություններ, որոնք էներգիա են հաղորդում: Բացի այդ, կակաոն պարունակում է նաև թեոբրոմին, որը նույնպես նպաստում է տրամադրության բարձրացմանը:

Շաքար

Պարտադիր չէ շաքարն օգտագործել շաքարավազի տեսքով: Նույն դրական ազդեցությունը կարելի է ստանալ նաև շաքարով հարուստ մրգերի միջոցով: Շաքարը էներգիայի հիմնական աղբյուրն է, ուստի այն ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է ավելի լավ արդյունք ստանալ, քան դեղատներում վաճառվող վիտամիններից, որոնք շատ ավելի վատ են յուրացվում:

Սուրճ

Բոլորն էլ գիտեն, որ սուրճն ու դրանում պարունակվող կոֆեինը խթանում են գլխուղեղի աշխատանքը, սակայն քչերը գիտեն, որ այս ըմպելիքը նաև հիանալի միջոց է գլխացավից ազատվելու համար:

Մշկընկույզ (мускатный орех)

Մեծ չափաբաժնով մշկընկույզ օգտագործելով կարելի է բուժել փորլուծությունը, սակայն այն ազդում է նաև գիտակցության վրա, ուստի խորհուրդ չի տրվում փորձարկումներ անել: Սակայն ամեն դեպքում վաղուց արդեն ապացուցված է, որ այս մթերքը դրական ազդեցություն է ունենում աղեստամոքսային համակարգի վրա:

Նյութի աղբյուրը՝ steaklovers.menu

Leave a Reply

x Close

Like Us On Facebook